Լրահոս

Վիգեն Սարգսյանը ասել է, թե երբ Հայաստանը «Իսկանդեր» կկիրառի

 

«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համակարգերը պատկանում են Հայաստանի զինված ուժերին եւ դրանքկառավարում են Հայաստանի զինված ուժերի սպաները, որոնք հատուկ պատրաստվածություն են անցել։ Այս մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Այն, որ «Իսկանդեր»-ները Հայաստանում են,իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, քանի որ դրանք բոլորը տեսել են։ Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին, եւս կարող եմ 100 տոկոսանոց վստահությամբ ասել։ Դրա վերաբերյալ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, թե երբ, ինչ գումարներով, ինչ ժամկետներում վճարելու պայմանով եւ այլն, ինքներդ գիտեք, այդ ամենը «ամբողջապես գաղտնի է» նշման տակ է։ Կառավարում ենք մենք։ Կառավարում են նրանք, ում դրանք պատկանում են։ Այդ առումով կարող եմ գաղտնիքը բացել»,-ասել է Վիգեն Սարգսյանը։
Ճշգրտող հարցին, թե արդյոք հրթիռային համակարգերի կառավարումը գտնվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների ձեռքում, որոնք համապատասխան պատրաստություն են անցել, նախարարը պատասխանել է՝ «Միանշանակ»։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing