good-banner
Լրահոս

Վիգեն Սարգսյանը չհայհոյեց, բայց…

 
Question and answer session between the RA National Assembly and the RA Government took place at the RA NA

Question and answer session between the RA National Assembly and the RA Government took place at the RA NA

lragir.am — Երեկ խորհրդարանում Զարուհի Փոստանջյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարց է տվել, որին պատասխան չի ստացել: Նա հարցրել է նախարարի տիկնոջ պատկառելի կարողության ծագման, իշխանության կոռումպացվածության մասին: Վիգեն Սարգսյանն ասել է, որ հայերենի իր իմացությունը թույլ չի տալիս այդպիսի հարցերին առանց հայհոյանքի պատախանել, իսկ հայհոյել թույլ չի տալիս դաստիարակությունը:Հարցը մնացել է անպատասխան, սակայն այն բազմիցս արծարծվելու է ամենաբարձր մակարդակով: Զարուհի Փոստանջյանը հարցը սկանդալային ձեւակերպմամբ է տվել, ինչը թույլ է տվել Վիգեն Սարգսյանին «ջենթլմենաբար» խուսափել դրանից: Մյուս անգամ հարցը կտան շատ հստակ ու հասցեական:Հայ պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների սեփականության ու եկամուտների ծագման հարցը դառնում է առանցքային սեփականության վերաբաշխման գործընթացում, որն սկսում է իշխանափոխությանը զուգահեռ: Ներկայիս իշխանությունը փորձում է «յուրային» պաշտոնյաներին երաշխիքներ տալ, սակայն նրանցից յուրաքանչյուրն էլ գիտի, որ իր կապիտալը ոչ դիմացից է պաշտպանված, ոչ էլ թիկունքից:

Կառավարությունն օրինագիծ է առաջարկել, որը 2017 թվականին կպարտավորեցնի պաշտոնյաներին նշել կապիտալի ծագման աղբյուրը, սակայն «պայմանով»՝ մինչեւ 2017 թվականը կուտակվածն անձեռնմխելի ու «լեգիտիմ» է լինելու:Այնպես որ, մինչեւ 2017 թվականը պաշտոնյաները չեն պատասխանելու կապիտալի ծագման վերաբերյալ պատգամավորների հարցերին: Նրանք սպասելու են օրենքի ընդունմանը, որ իրենց կապիտալն օրինականացնեն:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing