Վիգեն Սարգսյանը Մոսկվայից շտապել է Արցախ. Ինչ է պարզվել Կրեմլում

38

Փետրվարի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Արցախ, որտեղ նա հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ: Վիգեն Սարգսյանի արցախյան այցը ուշագրավ է նախօրեին Մոսկվա կատարած այցի ֆոնին: Սարգսյանը մեկնել էր Կրեմլում հանդիսավոր միջոցառման մասնակցելու, որ կազմակերպել էր ՌԴ նախագահ Պուտինը փետրվարի 23-ի առիթով: Այդ օրը Ռուսաստանում նշում են Հայրենիքի պաշտպանի օրը:

Կրեմլի ընդունելությանը ներկա են եղել մի քանի այլ պաշտպանության նախարար, այդ թվում Ադրբեջանի:Միջոցառման հանդիսավոր մասից բացի, այլ տեղեկություն, թե ինչ հանդիպումներ կամ շփումներ է ունեցել Վիգեն Սարգսյանը Մոսկվայում կամ Կրեմլում, չկա, սակայն հատկանշական է Մոսկվայից վերադարձից անմիջապես հետո Արցախ մեկնելն ու Բակո Սահակյանի հետ հանդիպելը:Արդյոք Վիգեն Սարգսյանը որեւէ կարեւոր բան է իմացել Մոսկվայում, Պուտինից կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայից, որն անհրաժեշտ է եղել շտապ փոխանցել Արցախի իշխանությանը:Այդ ամենը տեղի է ունենում Երեւանի հանդեպ հավակնության մասին Ալիեւի հայտնի հայտարարության ֆոնին, որը պատերազմի հավանականության մասին խոսակցությունների աշխուժացման առիթ տվեց: Դրանից առաջ եղել էր ԱՄՆ հետախուզության զեկույցը, որում հայտնվում էր Արցախում ռազմական լայնածավալ բախման ռիսկի մասին, միաժամանակ արձանագրելով, որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել Հայաստանին: Այդ զեկույցից առաջ ամերիկացիների հետ քննարկումների համար Վաշինգտոն էր մեկնել ՌԴ արտաքին հետախուզության պետ Նարիշկինը:

Օրերս էլ Նարիշկինն աշխատանքային այցով եկել էր Հայաստան: Միաժամանակ, գրեթե զուգահեռ Բաքու էր գնացել Իրանի պաշտպանության նախարարը, ակնարկելով, որ Թեհրանը չի ողջունի ռազմական լարման ավելացմանն ուղղված քայլերը:Այդ մաքոքը ինքնին նոր չէ, աշխարհը արդեն մի քանի տարի գտնվում է թեժ բախումների փուլում, որի կենտրոնը Մերձավոր Արեւելքը՝ Սիրիան է, որտեղ ռազմական փոխադարձ հարվածների նոր բռնկում է եւ արդեն գրեթե անհնար է հասկանալ, թե ով ում է հարվածում եւ ում հետ է դաշնակցում, ով ում հետ ինչ է պայմանավորվում եւ հետո ով է խախտում պայմանավորվածությունները:

Այդ ամենի ֆոնին, միակ կետը, որտեղ գործնականում առկա է քիչ թե շատ շոշափելի կոնսենսուս ուժային կենտրոնների միջեւ, դա Հարավային Կովկասն է՝ Մինսկի խմբի ձեւաչափը, ներառյալ արցախյան խնդրում ոչ պաշտոնապես ներգրավված միջնորդ-շահառու կենտրոնները:Միեւնույն ժամանակ, սակայն, խորքային առումով իրապես բավական բարդ է ճշգրտորեն արձանագրել, թե փոթորկվող աշխարհում ինչի շուրջ է այդ ուժային կենտրոնների միջեւ շոշափելի կամ նկատելի կոնսենսուսը, որն է այդ կոնսենսուսային բացառիկ իրավիճակի հենման կետը:Այստեղ թերեւս հնարավոր է միայն ենթադրել, որ եթե կա քիչ թե շատ նկատելի կոնսենսուսը թեկուզ հարաբերական կայունության հարցում, ապա հենակետը գործնականում ներկայիս ստատուս-քվոն է, այլապես տրամաբանությունը հուշում է, որ կամ կոնսենսուս չկա, կամ հակառակ հենման կետով կոնսենսուսի դեպքում ստատուս-քվոն վաղուց ենթարկված կլիներ փոփոխության՝ խաղաղությամբ, թե պատերազմով:Ըստ այդմ, հայկական կողմի խնդիրը բացառիկ այդ կոնսենսուսային իրողության հենակետը հնարովորինս ամրացնելն է, դրանից ուժային կենտրոնների վարքագծի էական շեղումների հավանականությունը նվազեցնելու համար: Իսկ դա հնարավոր է անել պարզապես նրանց մոտիվացիոն հիմքերը ամրացնելուն ուղղված քայլերով:

Այդ մոտիվացիոն հիմքերը յուրաքանչյուր ուժային կենտրոնի դեպքում տարբեր են, եւ ըստ այդմ Երեւանից պահանջվում է իսկապես բարդ աշխատանք՝ հնարավորինս ամրացնել մի քանի մոտիվացիոն հիմք միաժամանակ, որոնք երբեմն նույնիսկ իրարամերժ են: Դա բարդ, սակայն գործնականում ոչ անհնարին խնդիր է, եթե կատարվում են քայլեր Հայաստանում իրավիճակի որակական փոփոխության եւ պետականության ոչ միայն ռազմական, այլ նաեւ տնտեսա-քաղաքական ներուժի բարձրացման ուղղությամբ:Ամենաթեժ դիմակայության մեջ գտնվող ուժային կենտրոններին անգամ անհրաժեշտ է շփման եզր, եւ մի շարք հանգամանքների բերումով՝ խոշոր հաշվով արցախյան շարժման ռազմա-քաղաքական էֆեկտով այդ կետը վաղուց հանդիսացել է Հայաստանը:

Խնդիրն այն է, որ Հայաստանը ոչ թե փորձի շահագործել շարժման այդ էֆեկտը եւ «ապրել տոկոսներով»՝ ինչը գործնականում այլեւս դարձել է ոչ միայն անհնար, այլ խիստ վտանգավոր, այլ գեներացնել այն եւ վերածել պետական էֆեկտիվ քաղաքականության, քանի դեռ կա դրա պատմա-քաղաքական շոշափելի հնարավորությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache