Լրահոս

Վիգեն Սարգսյանը նոր պաշտոն կստանա. ինչ զարգացումներ են սպասվում առաջիկայում.

 

vigen-sargsyan-600x371

armlur.am – «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու: Ինչպես հայտնի է՝ նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար, ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած, անկուսակցական Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում է դիմում գրել իշխող Հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով իրեն անդամագրել կուսակցության շարքերը: ՀՀԿ-ին մոտ կանգած «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Վիգեն Սարգսյանը համագումարին ընդառաջ կդառնա Հանրապետական կուսակցության անդամ, ապա համագումարով կընտրվի կուսակցության գործադիր մարմնի անդամ: Սա կուսակցության բարձրագույն մարմինն է, որտեղ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում եւ կայացվում են կարեւորագույն որոշումներ»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing