Լրահոս

Վիգեն Սարգսյանը ստու՞մ է

 

Օրերս ԱԺ–ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Պաշտպանությաննախարար Վիգեն Սարգսյանը պատասխանելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Ավետիք Իշխանյանի հարցմանը հայտարրաեց, թե բանակում որևէ մեկին չեն ստիպում աղոթել.«Չկա աղոթքի պարտադրանքի որևէ դեպք` մանավանդ մկրտվելու»,-հայտարարել էր Վիգեն Սարգսյանը ու հավելել, որ եթե կան նման դեպքեր, ապա ինքը կպատժի դրանց հեղինակներին:

Վիգեն Սարգսյանը արդեն մեկ տարուց ավել է ինչ զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը: Նա իհարկե լավ նախարար է, ու դժվար է պատկերացնել, որ չի տիրապետում իր ղեկավարած համակարգին: Այն որ բանակում աղոթում են, և դա կատարվում է ամբողջ զորամասի կազմով կարծում ենք` որևէ մեկի համար գաղտնիք չէ: Համացանցում կարելի է հանդիպել բազմաթիվ տեսանյութերի, որտեղ զորամասն ամբողջ կազմով աղոթում է ու դժվար կլինի հավատալ նրան, որ զորամասի բոլոր զինվորները Առաքելական եկեղեցու հետևորդներ են:

Նախարարի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ սխալվում են այն մարդիկ, ովքեր նրան լավ նախարար են համարում և նա իրականում տեղյակ չէ, թե ինչ է կատարվում զորամասերում կամ նա ստում է՝ հայտարարելով, թե որևէ մեկին չեն ստիպում աղոթել:

Ի գիտություն նախարարի պետք է նկատենք, որ ստիպելը միայն բռնությամբ չի կատարվում: Եթե զորամասի ամբողջ անձնակազմին շարում են ու սկսում աղոթք ասել, ապա կրոնական առումով փոքրամասնություն հանդիսացող զինվորականներին այդ կերպ ստիպում են աղոթել: Այլ կերպ ասած օրենք են խախտում:

Աղոթք զորամասում

Опубликовано politik.am 27 октября 2017 г.

politik.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing