Լրահոս

Վիգեն Սարգսյանի ու Քիմ Քարդաշյանի կապը բացահայտում է Սեյրան Օհանյանի կինը

 

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը վերջին մի քանի օրերի ընթացքում սենսացիոն հայտարարություններով հանդես եկավ: Օրերս նա ֆեյսբուքսոցիալական ցանցի իր էջում անդրադարձ էր կատարել Զինծառայութան մասին օրենքի փոփոխությունների շուրջ ծավալվող քննարկումներին.«Գեղեցիկ երաժշտությունն ընդհատվում է, երբ բացում եմ համացանցը, քաղաքական գործիչների ամպագոռգոռ ելույթներից, քննարկվում են ընտանիքը, բռնությունը, բանակը, զորակոչը: Որոշում եմ ծանոթանալ նորություններին: Եվ հանկարծ աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ, ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին:

…Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից… Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին»,-հայտարարել էր Ռուսաննա Խաչատրյանը։

Նախկին նախարարի կնոջ այս հայտարարությունից հետո ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այն խոսակցությունները, թե Խաչատրյանը նկատի է ունեցել նախարար Վիգեն Սարգսյանին.«Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը:

Անկախ այդ պարզաբանումներից, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից: 18 տարեկանից ի վեր (ինչպես և մինչ այդ` կցագրման փուլում) չի եղել զինկոմիսարիատի մեկ ծանուցում, որով նախատեսված օրն ու ժամին չներկայանա առաջին իսկ կանչով: Չի եղել մի զորակոչ, որի ժամանակ զորակոչի ենթակա լինելով խուսափեր այդ պարտավորությունից: Պաշտպանության նախարարը երբևէ չի ունեցել և չունի որևէ առողջական սահմանափակում, զորակոչի տարկետման կամ ազատման առողջական որևէ հիմք:

2. Նախարար Սարգսյանը երբևէ չի եղել հետախուզման մեջ, նրա նկատմամբ ռազմական ոստիկանության կամ իրավապահ որևէ այլ մարմինների կողմից չի իրականացվել որևէ գործողություն, նախաքննական, հետախուզական, քննչական որևէ ընթացակարգ:

3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով ՀՀ Զինված ուժերում որպես սպա: Զորացրվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով»,-հայտարարել էր Հովհաննիսյանը:

Այս հայտարարությունից հետո Սեյրան Օհանյանի կինը՝  Ռուզաննա Խաչատրյանը առավել մանրամասն սկսեց նկարագրել այն մարդուն, որը խուսափել է զինվորական ծառայությունից.«Փնտրվող պաշտոնյայի արտաքին նկարագրողական մի քանի դետալներ․ փորի մեծությամբ առջևից հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ, իսկ շրթունքները նման են Քիմ Քարդաշյանի շրթունքներին:

Ենթադրում եմ, որ իմ գրառմանը անդրադարձած գերատեսչությունում շուտով կսկսեն անտրոպոմետրիկ չափումներ իրականացնել և լրագրողների հարցապնդումներին կպատասխանեն, որ նման արտաքինով մարդ իրենց մոտ չի աշխատում, կամ փորի մեծությունը համապատասխանում է ոչ թե 7-8, այլ 5-6 ամսական հղիության»,-իր գրառման մեջ նկատել է Խաչատրյանը՝ ավելացնելով, որ իր կողմից մատնանշվող պաշտոնյան այն անձն է ով տեղեկատվական տեռոր էր կազմակերպել իր և ամուսնու դեմ:

Դատելով Ռուզաննա Խաչատրյանի վերջին գրառումից  կարող ենք փաստել, որ խոսքը իսկապես Վիգեն Խաչատրյանի մասին է: Քանի որ ՊՆ պաշտոնյաներից միայն Վիգեն Սարգսյանն է ակտիվ ելույթներ ունեցել զինվորական ծառայության մասով: Ի դեպ Սեյրան Օհանյանի և Ռուզաննա Խաչատրյանի դեմ մամուլում տեղեկատվական արտահոսքի ժամանակ Վիգեն Սարգսյանը զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing