Վիգեն Սարգսյանն ասել է, թե որ դեպքում եւ ինչպես կլինի բանակի ներգրավում

0

lragir.am — Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կլինի բանակի ներգրավում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես տասը տարի առաջ մարտի 1-ին, ասել է, որ այդ հարցը հստակ կարգավորվում է օրենքով:

 Ըստ նրա, պետք է վստահ լինել, որ Հայաստանի օրենսդրություն շատ հստակ կարգավորում է բանակի ներգրավվածությունը ներքին իրադարձություններին: Վիգեն Սարգսյանը նշել է, որ դա կարող է լինել միմիայն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, եւ բանակն էլ կարող է ներգրավվել հստակ լիազորությամբ եւ գործառույթով: Պաշտպանության նախարարի խոսքով, բանակը արտակարգ դրության ռեժիմի պայմաններում կարող է ներգրավվել ոչ իբրեւ ֆիզիկական ուժի աղբյուր, այլ որպես ուժ, որն անհրաժեշտ է այդ ռեժիմի պայմանները ապահովելու համար:
Վիգեն Սարգսյանը միաժամանակ ասել է, թե բոլորի ակնկալիքն է, որպեսզի թե այսօր, թե վաղը չլինի արտակարգ դրության ռեժիմի կարիք եւ հուսանք, որ առաջիկա տարիներին Հայաստանը չի ունենա այդպիսի անհրաժեշտություն, բայց հենց դրա համար էլ գրվում են օրենքները, որպեսզի լարված վիճակների դեպքում լինեն համապատասխան ընթացակարգեր:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache