Լրահոս

Վիրավորներ Էրեբունու ոստիկանության շենքում

 

A group of armed citizens occupied the police station of Erebuni district and kept the policemen as a hostage

lragir.am — Այսօր առավոտյան զինված ապստամբություն հայտարարած խմբի անդամներից մեկը՝Թաթուլ Սպարտակի Թամրազյանը ծանր վիրավոր է, և այս պահին գտնվում է հիվանդանոցում: Այս մասին Lragir-ին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Վերջինս տեղեկացրեց նաև, որ այս պահին Էրեբունու ոստիկանության բաժանմունքի հարակից շենքերի տանիքներին դիպուկահարներ են տեղեկայված:
Ըստ տեղեկությունների, երկուստեք կան վիրավորներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սասնա ծռեր» կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր, ժամը 5:00-ի սահմաններում իրենք գրավել են Էրեբունու ոստիկանության շենքը:
Նշենք, որ ապստամբների հետ բանակցելու նպատակով այնտեղ են գնացել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ոստիկանապետի տեղակալ Եղրազարյանը: Քաղաքացիները պահանջում են, որպեսզի իրենց մոտ բերեն կալանավորված ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին՝ պնդելով, որ պատրաստ են կատարել միայն նրա հրամանները:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am