good-banner
Լրահոս

Վիտալի Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքից ուղևորվել է Սերժ Սարգսյանի մոտ․ «Ժողովուրդ»

 

vitali-472x265-1

mitk.am —  «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մի քանի օր է՝ նախագահական նստավայրից զանգահարում են Հայաստանի և Արցախի հանրության շրջանում հեղինակություն վայելող քաղաքական, հասարակական, մշակութային և հոգևոր գործիչներին ու նրանց համոզում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցեն՝ վայր դնելու զենքերը:

Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ Երևան էր եկել ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինյալների հետ բանակցելու նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պնդել են իրենց պահանջները, այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, Ժիրայր Սէֆիլյանի և մնացած քաղբանտարկյալների ազատ արձակում:

Ավելի ուշ, երբ Վիտալի Բալասանյանը դուրս է եկել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից, ուղևորվել է ՀՀ նախագահի նստավայր, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և նրան է հաղորդել բանակցության արդյունքները: Իսկ թե ինչ է պատասխանել Սերժ Սարգսյանը, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել: Թերևս նրա պատասխանը պարզ կդառնա իրադարձությունների հետագա զարգացման ընթացքի արդյունքում»:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing