Լրահոս

Վիտալի Բալասանյանն իր` ՀՀ պաշպանության նախարար նշանակվելու մասին

 

92786

armtimes.com — ԼՂՀ ԱԺ «Շարժում-88» խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը, իբր ինքն է նշանակվելու ՀՀ պաշտպանության նախարար:

Ավելին, հարցը լսելուն պես սկսեց «լավ չլսել»:

«Լավ չեմ լսում, ձեր ձայնն աղավաղված է լսվում, չգիտեմ՝ էդ ինչ եք միացրել, որ չի լսվում»,- ասաց նա, որ մինչ այդ նորմալ լսում էր, երբ ներկայանում էինք:

Երբ փորձեցինք նորից կապ հաստատել Բալասանյանի հետ, նա այլեւս զանգերին չպատասխանեց: Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկության եւ այդ պաշտոնում Վիտալի Բալասանյանի նշանակվելու մասին «Հայկական ժամանակ» օրաթերթը դեռ օրեր առաջ էր տեղեկություն հրապարակել:

Երեկ երեկոյան ռուսական Ինտերֆաքս լրատվական գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սեյրան Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Նիկոլայ Բորդյուժային:

Armtimes.com-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չէր հերքել Օհանյանի նշանակումը: Նկատենք, որ Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբի եւ ԱԱԾ-ի միջեւ բանակցությունների միջնորդն էր, եւ խոստացել էր խմբի` զենքը հանձնելու դեպքում Սերժ Սարգսյան-Ժիրայր Սեֆիլյան հանդիպումը նախաձեռնել, սակայն այդպես էլ չկատարեց խոստումը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing