Վիտալինայի հաբերը սպանո՞ւմ էին Ջիգարխանյանին. դերասանի ընկերների խոստովանությունը

0

Հանրահայտ դերասանի մտերիմները վստահեցնում են, որ նրա կինը դանդաղ թունավորել է Արմեն Ջիգարխանյանին։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը Վիտալինայից բաժանվելուց հետո «ծաղկել» է բոլորի աչքի առաջ։ «Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ այս մասին ասել են նրա ընկերներն ու ծանոթները։

Արմեն Ջիգարխանյանը՝ կնոջ հետ

«Մեկ ամիս էլ չի անցել, իսկ փոփոխությունն ակնհայտ է»,- ասել են Ջիգարխանյանի ծանոթները։

Նրանց խոսքով, Ջիգարխանյանն արդեն նորմալ խոսում է և բոլորին զարմացնում իր տրամաբանական դատողություններով։ Ընկերները վստահեցնում են, որ կնոջից բաժանվելուց առաջ նա խառը մտքեր էր արտահայտում և հաճախ չէր ճանաչում մտերիմներին։

Այս ամենը թույլ է տվել, որ մարդիկ կասկածով խոսեն այն դեղերի մասին, որոնք Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան տալիս էր ամուսնուն։

Պարբերականը հայտնում է, որ Ջիգարխանյանի ընկերները պատրաստվում են ստուգել, թե դերասանի կինը հատկապես ինչ դեղեր է տվել ամուսնուն, քանի որ դրական փոփոխությունները նրանք կապում են խորհրդավոր հաբերի ազդեցության ավարտի հետ։

Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։




Загрузка...