Լրահոս

Վիճակը բարդանում է. Ինչ է մնում Սերժ Սարգսյանին

 

Հայաստանի իշխանությունն անորոշ կախվածության մեջ է, քանի որ Սերժ Սարգսյանը որեւէ մեկին չի հայտնում իր պլանի կամ պլանների մասին, եւ բոլորը ստիպված են առաջնորդվել ընդհանուր տպավորությամբ: Օրինակ, եթե պաշտոնը թողնում է երիտասարդ փոխնախարարը, որը համարվում էր Կարեն Կարապետյանի նոր կադրերից, դա ընկալվում է իբրեւ Կարապետյանի ձախողման կամ հեռացման նախանշաններից մեկը կամ արդեն իրականացվող գործընթաց: Բայց արդյոք դա այդպես է, թե՞ անորոշ պլանների պայմաններում միայն տպավորություն, որովհետեւ Կարեն Կարապետյանը գործնականում հենց առաջին իսկ օրից ունի մեկ դիրք՝ ֆինանսական բազա, իսկ մնացյալ դիրքերը նրա համար եղել են «աքսեսուարներ»: Իսկ դրանց պարագայում իրավիճակը շատ ավելի բազմաշերտ է՝ միարժեք եզրակացությունների համար:
Ի վերջո, այդ պայմաններում «աքսեսուարների» հարցում զիջումները նույնիսկ կարող են ավելի մեծ պատասխանատվության տակ դնել Սերժ Սարգսյանին, քան խոսել նրա հաջողության մասին:
Իսկ Կարեն Կարապետյանի խնդիրը այժմ հենց դա է՝ հնարավորինս հեռացնել պատասխանատվությունն իր վրայից եւ տեղափոխել Սերժ Սարգսյանի դաշտ, թեկուզ տպավորությամբ, որ նա ավելի ուժեղ է եւ հաղթում է:
Ի վերջո, Կարապետյանը լավ է պատկերացնում, որ ներիշխանական իրական քաղաքականության ռեժիմում ընկալումն ու տեղեկատվությունը բոլորովին այլ է, եւ այնտեղ շատ ավելի հստակ ու կոնկրետ են պատկերացնում իրավիճակը՝ Սերժ Սարգսյանն այժմ ունի իշխանություն, սակայն չունի տնտեսության կլինիկական մահ թույլ չտալու համար մի քանի տարի շարունակ տարեկան անհրաժեշտ կես միլիարդ դոլարի ներդրման փող, Կարեն Կարապետյանը չունի իշխանություն, բայց ունի այդ փողը՝ Սամվել Կարապետյանի եւ Ռուսաստանի հայ գործարարների մի խմբի օգնությամբ, եւ ունի նաեւ տնտեսական կյանքի փորձառություն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, շախմատիստ չէ, այլ մենեջեր: Իսկ կապիտալի հիմքով իշխանությանը հետաքրքիր է մենեջմենտը, ոչ թե շախմատը:
Ունենալով այդ ուժեղ բազան, Կարեն Կարապետյանն իրեն թույլ է տալիս մենեջերի կարգավիճակից դուրս չգալու եւ անգամ տանուլ տվողի տպավորություն թողնելու շռայլություն, լավ պատկերացնելով, որ խնդրի լուծումը ոչ թե հասարակության, այլ իշխանության ներքին դաշտում է, իսկ ներքին դաշտում առանցքային սուբյեկտները լավ են պատկերացնում իրերի վիճակը:
Այդ իրավիճակում Սերժ Սարգսյանի նվազագույն պլանը ՀՀԿ նախագահի պաշտոնում մնալն է, ինչպես ասում են՝ «գենսեկի» կարգավիճակում: Բայց ամբողջ հարցն այն է, որ Հայաստանը չունի անհրաժեշտ ռեսուրսները այդօրինակ կարգավիճակով երկարատեւ կառավարման համար: Հայաստանում «գենսեկի» ռեսուրսը սահմանափակ է, եթե չկա դե յուրե իշխանություն: Սերժ Սարգսյանը դա լավ է պատկերացնում եւ Սահմանադրությամբ ձեւավորելով գործնականում բազմակենտրոն, այսինքն իշխանության մի քանի բեւեռով կառավարման համակարգ, փորձել է ընդլայնել կամ երկարաձգել այդ ռեսուրսի ներուժը՝ իշխանության ներսում հակակշիռների մեխանիզմի միջոցով:
Բայց դա լուծում է երկարաձգելու խնդիր, այդուհանդերձ իշխանությունը պահպանելու մտադրության պարագայում Սերժ Սարգսյանը չի հրաժարվելու դե յուրե իշխանության վերադառնալու մտքից, եթե անգամ 2018-ին հրաժեշտ տա իշխանությանն ու մնա ՀՀԿ նախագահ:
Բայց հարցն այն է, թե արդյոք նա կունենա վերադարձի ժամանակ: Պուտինն օրինակ 2008-ին չգնաց այդ ռիսկին եւ մնաց որպես վարչապետ, այն էլ ընդամենը մեկ նախագահական ժամկետ, մտավախություն ունենալով, որ Մեդվեդեւի եւս մի ժամկետ՝ եւ գուցե վերադարձը կլինի անհնար:
Ռոբերտ Քոչարյանը հեռանալով իշխանությունից, այդպես էլ չկարողացավ վերադառնալ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing