Լրահոս

Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտա էր եկել

 

news.am – ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քիչ առաջ այցելել է Բաղրամյան պողոտա:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանապետը ծանոթացել է իրավիճակին: Նշենք, որ քիչ անց կմեկնարկի «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքում: Ցուցարարները ժամը 08,15-ից փակել էին Երեւանի գլխավոր փողոցներն ու պողոտաները՝ կաթվածահար անելով երթեւեկությունը: Ժամը 15,00-ի սահմաններում ցուցարարները երթով փորձեցին շարժվել դեպի Ազգային ժողով, սակայն, ոստիկանությունը մեծ թվով ուժեր էր կենտրոնացրել Բաղրամյանի սկզբնամասում եւ թույլ չէր տալիս առաջ շարժվել: Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով 46 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց, այդ թվում Նիկոլ Փաշինյանը:



Загрузка...

Հեղինակի մասին

Hing2