Վլադիմիր Գասպարյանի փեսան կորցնում է իր բիզնեսը

273

politik.am — Դեռևս 2016 թվականին «Հետք» պարբերականը գրել էր, որ ՀՀ ոստիկանությունը՝ ի դեմս ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանի, և «Յուտեկ-Ավտո» ՍՊԸ-ն այս տարվա հունվարին կնքել են պետական գնման պայմանագիր, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվում է ոստիկանությանը մատուցել ավտոլվացման ծառայություններ:

«Յուտեկ-Ավտո» ՍՊԸ-ի բաժնեմասերի 50%-ը պատկանում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսային՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանին: Մնացած 50%-ը Արթուր Գևորգյանի ազգականին է պատկանում՝ Գևորգ Գևորգյանին: Վերջինիս եղբայրը՝ Տիգրան Գևորգյանը, հանդիսանում է ընկերության տնօրենը:

Այս հրապարակումից հետո ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ նշված բիզնեսը այլևս չի պատկանում իր փեսային: Սակայն նախկին ոստիկանապետի հայտարարություից հետո ևս մամուլում լուրեր էին հրապարակվում, որ իրականում ոստիկանապետի փեսան, ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանը ձևական անվանափոխություն է կատարել, որպեսզի արտաքուստ բիզնեսը իր անվան հետ չկապվի, սակայն իրականում նա շարունակում է եկամուտներ ստանալ այդ բիզնեսից:

Politik.am-ի ունեցած տեղեկություններով, Ոստիկանության նոր ղեկավարությունը որոշում է կայացրել «Յուտեկ-Ավտո» ՍՊԸ-ի հետ այլևս նման պայմանագիր չկնքնել ու նման ծառայությունների համար բաց, թափանցիկ մրցույթ հայտարարել:

Եվ եթե ոստիկանության նոր ղեկավարությունը կյանքի կոչի այս որոշումը, սա կնշանակի, որ Արթուր Գևորգյանը իր այս եկամտաբեր բիզնեսը կկորցնի, քանի որ այս ընկերության հիմնական եկամուտները գալիս էին հենց ՀՀ Ոստիկանության վճարած միջոցներից, որոնք ամսական մի քանի տասնյակ միլիոն դրամի էին հասնում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache