Լրահոս

Վլադիմիր Կազիմիրով. «1994-ի հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվեց «հրեշավոր» կերպով»

 

Kazimirov

yerkirmedia.am-ը գրում .Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1994-ի հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվեց «հրեշավոր» կերպով. տարիներ հետո այսպես մենկանաբնեց Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը:

Չկային ո´չ կնիք, ո´չ կնքամոմ, ո´չ գեղեցիկ թղթապանակներ: Համաձայնագիրն այդպես էլ չունեցավ միասնական բնօրինակ, սակայն ժողովուրդները սատարեցին այն: Վլադիմիր Կազիմիրովի մեկնաբանմամբ՝ hաշխարհային պրակտիկայում նման բան չէր եղել:
Հրադադարի համաձայնագրի առաջին տարբերակը պատրաստեց Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը: Հակամարտության բոլոր կողմերը համաձայն էին հրադադարին, ավելի շատ շահագրգռված էին ադրբեջանցիները: Սակայն Երեւանը չէր ցանկանում ստորագրել առանց Ստեփանակերտի մասնակցության, իսկ ադրբեջանցիները չէին ցանկանում ստորագրել ղարաբաղցիների ստորագրության կողքին, առավել եւս` նրանց ներկայությամբ: Այսպես, պայմանավորվածությունները ձեռք բերվեցին հեռախոսով, այնուհետեւ ամրագրվեցին ֆաքսի միջոցով:

Մայիսի 4-5-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հավաքվեցին Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի խորհրդարանների առաջին դեմքերը: Ռուսների դիվանագիտական աշխատանքի շնորհիվ՝ կողմերը ստորագրեցին արձանագրություն, որի էությունը ռազմական գործողությունների դադարեցման կոչն էր մայիսի 9-ի գիշերվանից: Օրը պատահական չէր ընտրված. Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հիշողության մեջ Մայիսի 9-ը Հաղթանակի օր էր համարվում:

«Ես ե´ւ այս, ե´ւ այն կողմում տեսնում եմ խաղաղ ապրելու ցանկություն. երեւի արդեն ժողովուրդը թույլ չի տալիս պատերազմելու: Գիտեք, երբ որոշակի խաղաղությունից հետո պատերազմը նոր ուժ է ստանում, ուրեմն մեկի մոտ այդ ցանկությունն ու հարցի լուծման տարբերակը կա: Հիշեք՝ այն տականքները, որոնք հրամաններ են տալիս, նրանք չեն կռվում, նույնիսկ առաջնագիծ չեն գնում»,- ասում է Կազիմիրովը։

Արձանագրության տակ ստորագրեցին Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Ղրղզստանը եւ ԱՊՀ-ի արտգործնախարարության ներկայացուցիչները: Ուշագրավ էր ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի քայլը. նա մերժեց ստորագրել, քանի որ փաստաթղթի տակ չկար «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի անունը»: Արդյուքնում, բազմաթիվ քննարկումներից հետո մայիսի 10-ին, 11-ին հակամարտող բոլոր կողմերը ստորագրեցին համաձայանգիրը եւ մայիսի 12-ից զինադադար հաստատվեց:

Իսկ 2000-ականներին արդեն Հեյդար Ալիեւը նշում էր, որ չնայած դեռ խնդիրը չի կարգավորվել, զինադադարն անհրաժեշտ էր: Խորհրդարանում հնչեցրած իր ելույթում Ալիեւը նաեւ ընգծել էր. դժբախտաբար, շատերը մոռացել են պատերազմը, նրանք ապրում են հանգիստ ու հարմարավետ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...