Լրահոս

Վլադիմիր Կազիմիրով. Ղարաբաղի հարցում ռեւանշի հասնելու՝ Բաքվի հույսերը ավելի շուտ պատրանքներ են

 

default

news.am — Ադրբեջանը շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության պարբերական սրումներ լինեն: Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան, ՌԴ դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատակից Վլադիմիր Կազիմիրովը:

Միաժամանակ նա հույս է հայտնել, որ պաշտոնական Բաքուն կգիտակցի Ղարաբաղի համար նոր «մեծ պատերազմի» ռիսկերը՝ սեփական ռիսկերը՝ իր երկրի համար: «Բայց հնարավոր է, դեռ հույս ունեն, որ տարածաշրջանում այնպիսի հանգամանքներ կստեղծվեն, որոնք կնվազեցնեն դրանք (ռիսկերը): Իսկ եթե հանկա՞րծ: Այս հույսերը ավելի շատ պատրանքներ են: Բայց Բաքուն չի ուզում հրաժարվել նաեւ այդ կասկածելի ռեսուրսից՝ համենայն դեպս»- նշեց Վլադիմիր Կազիմիրովը: Իշխանությունը պահելու համար, շարունակեց դիվանագետը, որոշ մարդկանց լարվածությունը ոււ ռազմական հաջողությունների, այսինքն ռեւանշի մասին բարձրագոչ հայտարարությունները անհրաժեշտ են: «Ճիշտ է, Բաքվի ակնկալիքները երկսայր փայտի են նման: Այն կարող է մի օր հարվածել նաեւ բոլորովին հակառակ կողմից»,- հավելել է Վլադիմիր Կազիմիրովը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...