good-banner
Լրահոս

Վլադիմիր Պուտինի խոսքը՝ Երևանում

 

icon-1

Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողովի շրջանակներում ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընթերցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը համաժողովի մասնակիցներին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Երկու երկրների դաշնակցային հարաբերությունները հիմնված են պատմական, մշակութային և հոգևոր արժեքների, ինչպես նաև բարեկամության և բարի հարևանության վաղեմի ավանդույթների վրա: Այդ կապակցությամբ կան մեծ հնարավորություններ՝ բոլոր ոլորտներում հետագա համագործակցությունը խորացնելու համար»:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ այն առաջարկները, որոնք կհնչեցվեն ֆորումի շրջանակներում, նոր մակարդակի վրա կդնեն հայ-ռուսական երկխոսությունն ու համագործակցությունը եվրասիական տարածքում: ՌԴ նախագահը կոչ է արել նաև ամրապնդել հայ-ռուսական բարեկամությունը:

Hartak.am

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara