VLV-ին պատգամավոր Սաղաթելյանին «չի մերժել». խանութի մենեջերը պարզաբանել է

103

Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք ՀՀԿ-ական պատագամավոր Արման Սաղաթալյանին, որ ցանկացել էր գնումներ կատարել VLV խանութից, բայց նրան հրաժարվել էին սպասարկել: Պարզվում է՝ Սաղաթելյանին ոչ միայն սպասարկել են, այլև վերջինս գնումներ է արել խանութից:

Facebook-յան օգտատեր Վահագն Թրոսյանը գրում է.

«Հարություն Մկրտչյանը գրել էր (հետագայում շեշտել նաև, որ անձամբ ա տեսել), որ այսօր VLV խանութ սրահներից մեկում Արման Սաղաթելյանին չեն սպասարկել: Ավելին հենց մտել ա՝ միացրել են հեղափոխության քայլերթը, ու բոլորը եղել են “Դուխով” մայկաներով: Հարությունը սա անվանել էր մարդակերություն, իմ ընկերներից մեկը՝ պոռնո, մեկ ուրիշը՝ տականքություն:

Զանգել ու խոսել եմ էդ սրահի մենեջեր Վարդան Դավթյանի հետ: Վարդան Դավթյանը շատ հանգիստ բացատրեց, որ խանութում բոլորը եղել են «Դուխով» շապիկներով ու միացված է եղել դրան համապատասխանող երաժշտություն, քանի որ իրենց մոտ հիմա գործում է «Դուխով 30% զեղչ» ակցիան: Ավելին՝ Արման Սաղաթելյանին ինքն անձամբ ա սպասարկել (որպես VIP հաճախորդի), Արմանը զեղչով գնել ա գազօջախ, մի քանի օրից գալու ու գնելու ա հեռուստացույց, որովհետև կա էդ մասին նախնական պայմանավորվածություն (ընդ որում՝ էլի զեղչով):

Ես չեմ բացառում, որ Հարությունը ինչ-որ բան իրոք տեսել ա, բայց մինչև վերջ չի խորացել, կամ նրան պատմել են կիսատ, բայց քանի որ արդեն ասած ա եղել՝ տեսել եմ անձամբ, չի կարողացել խոսքից հետ քաշվել:

Ամեն դեպքում, կարծում եմ՝ բոլորովին դժվար չի էս երկու պատմությունները հաշվի առնելով՝ մի հատ էլ զանգել Արման Սաղաթելյանին ու հարցնել՝ ի՞նչ ա եղել: Բայց դա, երևի, պետք ա անեն լրագրողները, մանավանդ՝ մինչև էսպիսի ինֆորմացիա տարածելը, թեկուզ իրենց պատին միայն, բայց՝ հանրայնորեն»:

 

Նյութը revolution.am — ի



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache