Ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ՀՀԿ–ի հետ քուչեքում բանակցող» ասելով

127

Հիմա քաղաքացիները եթե հետահայաց նայեն եւ մտածեն հեղափոխության օրերի մասին, ովքեր հեղափոխությունից հետո միացան ու հայտարարեցին իրենց մոլի հեղափոխական, ամեն ինչ կհասկանան, ավելին ասելու կարիք չկա։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակի Վահան Կոստանյանը՝ մեկնաբանելով Էրեբունի թանգարանի դիմաց «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ կան ուժեր որոնք հեղափոխական են ներկայանում, սակայն փորձում են ՀՀԿ–ի թաքուն համաձայնությամբ տապալել հեղափոխությունը։

Անդրադառնալով հարցին՝ նման մեղադրանքներ հնչեցնելը չի՞ վկայում «Իմ քայլը» դաշինքի մոտ առկա լուրջ անհանգստության մասին, որ իրենք կարող են պարտվել ընտրություններում, ՔՊ մամուլի խոսնակը պատասխանեց. «Շատ հանգիստ ենք մոտենում նախընտրական պրոցեսներին եւ վստահ ենք, որ երկխոսությունը շատ լավ հունով է ընթանում ժողովրդի հետ, իսկ այն ամենը, ինչ ասվեց, վարչապետն էլ ասաց, որ այս ընտրությունները բացի քաղաքական ընտրություն լինելուց, հասարակությունը պետք է իր մեսիջը հասցնի ԱԺ այն ֆրակցիաներին, որոնք չեն համակրում հեղափոխությանը»։

Այնուամենայնիվ, որ քաղաքական ուժին նկատի ուներ վարչապետը՝ արդյո՞ք «Լուսավոր Հայաստանին» ու «Հանրապետություն» կուսակցությանը, թե՞ ԲՀԿ–ին,  ՔՊ մամուլի խոսնակը պատասխանեց. «Քաղաքական հետագա զարգացումները ցույց կտան»։

Ի՞նչ կոնկրետ փաստեր ունի վարչապետը՝ հարցին ի պատասխան Վահան Կոստանյանն ասաց. «Ես կարծում եմ, վարչապետն անհիմն որեւէ հայտարարություն չէր անի եւ տիրապետում է նման փաստերի»։

Ինչո՞վ է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության խստացումը՝ հարցին խոսնակը պատասխանեց. «Վարչապետն ընդամենը հրավիրել է քաղաքացիների  ուշադրությունը՝ հետահայաց նայել թավշյա հեղափոխության օրերին եւ հետո, որովհետեւ այսօր քաղաքական դաշտում բոլոր ուժերը իրենց խիստ հեղափոխական են հայտարարում, ինչը հայտարարված փաստերի հետ խիստ հակասության մեջ է»։

 

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache