good-banner
Լրահոս

Ո՞ւր են կորել «Մարտիկ» հիմնադրամի գումարները. Անահիտ Բախշյանը մտադիր է դատի տալ Արթուր Աղաբեկյանին

 

anahit-baxshyan

Երևանի ավագանում «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը

«Առաջին լրատվական» -ի հետ զրույցում ներկայացրեց իր դիտարկումները «Մարտիկ» հիմնադրամի գործունեության շուրջ:

««Մարտիկ» հիմնադրամի հաշվեհամարին, ըստ կայքի, 100 դոլար փոխանցողների թիվը 12404 է, նրանց թվում են Հայաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ ներկա և նախկին: Հնարավոր է, որ նրանցից շատերին պարզապես ստիպել են փոխանցում անել:

Ասում են, որ 1 միլիոն 200 000 դոլարը բանկում է և այդ գումարի վրա ամեն տարի տոկոսներ են գալիս: Հիշեցնեմ, որ մինչև այս տարվա հունիս, նշվում էր, որ այդ գումարը «Հայխնայբանկ»-ում է, բանկ, որը վաղուց չկա: Միայն այն բանից հետո, երբ ես ահազանգեցի՝ ասելով, որ ուզում եմ 100 դոլար փոխանցել, ո՞ր բանկին պետք է փոխանցեմ, այդ ժամանակ կայքում տեղեկատվությունը փոխվեց, նշվեց, որ «Արդշինբանկ»-ում է գրանցված «Մարտիկ» հիմնադրամը»,- նշեց Ա. Բախշյանը:

Նրա հավաստմամբ՝ հիմնադրամի կանոնադրության մեջ գրված են կետեր, թե որտեղ պետք է ծախսվեն գումարները, բայց հայտնի չէ, թե այդ գումարներից ստացված թեկուզ տոկոսները այդ նպատակների համար ծախսվել են, թե ոչ»:

Անահիտ Բախշյանը մտադիր է դատի տալ Արթուր Աղաբեկյանին:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing