Լրահոս

Ո՞ւր են մեր պետական և քաղաքական գործիչներն` սկսած Սերժ Սարգսյանից…Կարեն Քոչարյան

 

karen qocharyan

Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Երևանում տեղի ունեցող իրադարձություններին` գրել է.

«Դժվար է իհարկե, հեռվից որևէ գնահատաական տալ այն ամենին, ինչը հիմա կատարվում է Երևանում: Ոչ մեկին չեմ ուզում մեղադրել: Առավել ևս ոչ մեկին չեմ ուզում արդարացնել: Բայց երկու-երեք օր ՖԲ-ում (ցավոք սրտի այս պահին սա իմ ինֆորմացիայի միակ աղբյուրն է) հետևելով իրադարձություններին ինձ մոտ մի քանի հարց է առաջացել
1. Ո՞ւր են մեր պետական և քաղաքական գործիչներն` սկսած Սերժ Սարգսյանից և վերջացրած բազմաթիվ հին ու նոր քաղաքական դեմքերով: Բացի Նիկոլ Փաշինյանից և Թևան Պողոսյանից ես չտեսա որևէ այլ պատգամավորի ելույթ կոչ կամ գործողություն (նաֆթալինած մի քանի դեմքերը հաշիվ չեն): Իրենց լոբբիստական ամեն մի սուտի օրենքն անցկացնելու համար արտահերթ նիստ են հրավիրում: Ինչո՞ւ որևէ ծպտուն չկա: Ախր ընդամենը մի քանի ամիս հետո դուք այս ժողովրդից ձայն եք ուզելու: Բա, որ հարցնեն ո՞ւր էիք այդ օրերին, ի՞նչ եք պատասխանելու:
2. Ո՞ւր են մեր հոգևորականները: (Հետո կզարմանան թե ինչու եր Հռոմի Պապին մեր ժողովուրդը ավելի լավ ընդունում): Այսօր բանակցողների առաջին շարքերում մեր հոգևորականները պետք է լինեն:
3. Ո՞ւր է մեր մտավորականությունը: Չնայած այս հարցը արդեն վաղուց անիմաստ է դարձել:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ու ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing