Լրահոս

Ո՞ր 4 երկրներն են հրաժարվել է ներկա լինել Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին և ինչու

 

a9f455f541b38044ce9ece81f3328ce8

yelaket.am-ը գրում է. Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի պատվիրակությունները ներկա չեն լինի Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթին: Այս մասին հայտնում է «Ռադիո Լեհաստանը»:

Լեհաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ այդ օրը բոլոր հանդիսավոր միջոցառումները կանցկացվեն երկրի տարածքում:

Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչյուսն ասել է. «Չեմ կարծում, որ հիմա, երբ մենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վկան դարձանք, արժե մասնակցել ռազմական շքերթների: Դա Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հարգելու այնքան էլ լավ միջոց չէ»:

Չեխիայի պաշտպանության նախարարությունում ևս հայտնել են, որ Հաղթանակի օրվա առթիվ բոլոր միջոցառումները կանցկացվեն երկրի տարածքում:

Նույնանման դիրքորոշում են հնչեցրել նաև Սլովակիայի պաշտպանության նախարարությունում:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am