Ո՞ր դեպքում չի կարելի սխտոր օգտագործել

116

Սխտորն օգտակարության առումով՝ բացառիկ մթերք է:

Բայց խոսելով օգտակար հատկությունների մասին, չպետք է մոռանալ նրա վնասակար հատկությունների մասին:

Որոշ մարդկանց այն հակացուցված է:

Եկեք տեսնենք, թե ովքեր պետք է հեռու մնան սխտոր օգտագործելուց:

Նրանք, ովքեր խնդիրներ ունեն լյարդի հետ

Սխտորի մեջ պարունակվող թունավոր մասնիկները կրծում են լյարդի պատերը և խանգարում են քիմիական գործընթացներին: Այդ նույն պատճառով սխտորը գրգռիչ ազդեցություն է ունենում նաև երիկամների վրա, և այն կարող է շատ լուրջ վնաս հասցնել այս օրգանների աշխատանքին:

Փորլուծության ժամանակ

Փորլուծության ժամանակ չի կարելի սխտոր օգտագործել: Այն գրգռում է արդեն իսկ բորբոքված ստամոքսի պատերը:

Նրանք, ովքեր պատրաստվում են վիրահատական միջամտության

Եթե ձեզ վիրահատելու են, ապա պետք է բացառել սխտորը, վիրահատությունից երկու շաբաթ առաջ:

Հղիներն ու կերակրող մայրիկները

Բժիշկները խորհուրդ են տալիս այս խմբին պատկանող կանանց հեռու մնալ սխտոր օգտոգարծելուց:

Մարդիկ, ովքեր ունեն արյան ցածր ճնշում

Սխտորն ունակ է իջեցնել արյան ճնշումը:

Մարդիկ, ովքեր ունեն աչքերի տարբեր հիվանդություններ

Չինացի բժիշկները պնդում են, որ կանոնավոր կերպով սխտորի օգտագործումը գրգռում է աչքի լորձաթաղանթը, այդ պատճառով էլ, ցանկալի է հրաժարվել սխտորից:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache