Լրահոս

Ո՞րն է Կարապետյան եղբայրների գլխավոր դերակատարումը Հայաստանում

 

img

zham.am-ը գրում է.   Մայիսի 25-ին Ազգային ժողովում ընդունված ԸՕ շուրջ քվեարկության արդյունքները ևս մեկ առանձնահատկություն արձանագրեցին, երբ իշխանությունը մոբիլիզացրել էր բոլոր ՀՀԿ-ականներին «կողմ» քվեարկելու համար, սակայն ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը՝ «Տաշիրի» Սամվել Կարապետյանի եղբայրը բացահայտորեն մերժեց Գալուստ Գրիգորիչի կոչը և դուրս եկավ խորհրդարանի դահլիճից՝ չմասնակցելով քվեարկությանը: Այսպիսով Կարապետյանը փորձեց ընդգծել, որ ինքը տարբերվում է բոլոր ՀՀԿ-ականներից և փորձում է իշխանությունից տարբերվող առանձնակի դերակատարում ունենալ: Ընդգծենք, որ վերջին օրերին, երբ «Հրազդան ցեմենտ» ընկերությասն հարկային արտոնությունների հարցն էր քննարկվում Կարեն Կարապետյանը նույնպես մերժեց ՀՀԿ-ական մեծամասնության պահանջը: Ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀԿ-ի վերնախավի հավաքներից մեկումՍերժ Սարգսյանը բացահայտ քննադատել է Կարեն Կարապետյանի պահվածքը, սակայն նույնիսկ այդ ամենից հետո, նա մերժեց ենթարկվել մեծամասնության պահանջներին:

Ի՞նչ կարող է սա նշանակել պրակտիկ տեսանկյունից: Նշենք, որ Կարեն Կարապետյանը «Տաշիրի» Սամվել Կարապետյանի հարազատ եղբայրն է, իսկ վերջինս հսկայական հարստություն է կուտակել ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում, ինչը նշանակում է, որ Կարապետյւան եղբայրների անկախության աստիճանը Սերժ Սարգսյանից շատ ավելի բարձր է, քան մյուս օլիգարխներինը: Անշուշտ սա լավ հիմք կարող է դառնալ, որ վերջիններս փորձեն նոր ավելի անկախ դեմքով հայտ ներկայացնել հանրությանը, սակայն մինչ այսօր նրանք նման հայտով հանդես չեն եկել: Այդ իմաստով Կարեն Կարապետյանի դեմարշներըերկիմաստ բնույթ կարող են ունենալ: Միանշանակ է, որ իրենք վարկաբեկված անձնավորություններ չեն Հայաստանում և կարող են դրական դերակատարում ունենալ երկրի զարգացման հարցում: Սակայն ցանկությունն ու իրականությունը տարբեր բաներ են, քանզի մեկ բան է, երբ դու ցանկանում ես դրական դերակատարում ունենալ երկրի համար, բոլորովին այլ՝ երբ դու տեխնոլոգիապես պատկերացնում ես ինչպես կարելի է անել դա:

Մինչ այս պահը տպավորությունն այնպիսին է, որ Կարապետյան եղբայրներն  ուզում են այդ քայլն անել, սակայն չեն կարող կողմնորոշվել ինչպես դա իրականացնել պրակտիկ կյանքում: Եթե, այնուամենայնիվ, Կարեն Կարապետյանի դեմարշները մնան օդի մեջ կախված, ապա պատմությունը չի արձանագրի, որ նրանք ուզում էին, բայց այդպես էլ չկարողացան լուրջ դերակատարում ունենալ Հայաստանում, քանզի հանրության տեսանկյունից պրակտիկ արդյունքներն են ավելի կարևոր, քան բոլոր տեսակի ձևերը դրական գործ անելու համար և նման գնահատականի մեջ ամենևին էլ հանրությունը մեղավոր չի լինի, քանզի պրակտիկ կյանքում՝ դու կամ կոնկրետ գործ ես անում, կամ չես անում: Երրորդ լղոզված տարբերակ չի լինում: Սա է իրականությունը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing