Ո՞վ է ԱԱԾ նորանշանակ տնօրենը

2

aravot.am — ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակել Արթուր Վանեցյանին:

Ո՞վ է Արթուր Վանեցյանը, որը մինչ այս պաշտոնը զբաղեցնելը եղել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետի տեղակալ:

Լրագրողները նրան հիշում են որպես իրենց մուտքը ՊՊԾ գունդ համակարգող եւ կազմակերպող:

Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը Երեւանի ամենաթանկ` «Վիլլա Մոնտեսորի» մանկապարտեզի ու դասապատրաստման կենտրոնի հիմնադիրն է, նաեւ մեր տեղեկություններով ԱԻՆ-ի աշխատակից:

«Հետքը» անդրադարձել էր Վանեցյանի հոր ծաղկային բիզնեսին: Ֆինանսների նախարարության ցանկում ծաղիկներ ներմուծող կազմակերպություններից է «Ավ գրուպ» ՍՊԸ-, որի սեփականատերը և տնօրենը Գագիկ Վանեցյանն է:

Իսկ մայրը՝ նախկին ԱԺՄ-ական Մարգարիտա Ազարյանը, երկար տարիներ աշխատել է նախագահի աշխատակազմում: Մարգարիտա Ազարյանը 2002-2011թթ. եղել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ, 2011-ի հունվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի Կադրերի վարչության պետ:

Արթուր Վանեցյանը մտերիմ է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ, ինչը երբեք չի էլ թաքցվել:

Հավելենք, որ նշանակումից րոպեներ անց Արթուր Վանեցյանը եւ նրա տիկինը «ջնջվել» են ֆեյսբուքից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache