Ո՞վ է այն մարդը, ով ստատուս էր գրում ձայնագրության մասին ՆԱԽՔԱՆ այն կհրապարակվեր հայկական մամուլում. ՖՈՏՈ

278

infosarm.ru — Քիչ առաջ ներկայացրել էինք Հակոբ Կարապետյանի գրառումը, որում նա փոքրիկ գաղտնազերծումներ էր արել, թե երբ ու ովքեր են տարածել սկանդալային ձայնագրությունը:

Ուշադրություն դարձրեք, գաղտնալսված ձայնագրության «բնօրինակը» յութուբ է ներբեռնվել սեպտեմբերի 5-ին, բայց ակներեւաբար, փաբլիք է դարձել այսօր, կեսօրին մոտ: Այս մասին գրում է ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Կարապետյանը։

«Առաջինը նույն ալիքից տեսանյութը կայքում տեղադրել է 168.am-ը (13.30), դրանից հետո՝ Politik.am-ը (13:39), Yerkir.am-ը (13.48), Iravunk.com-ը (13.52), Lurer.com-ը (14.01), Tert.am-ը (14,31), Para TV-ն եւ այլք:

Ընդ որում, եթե փաստացի սկզբնաղբյուր 168-ը կայքում տեղադրել է հենց բնօրինակ ալիքի տեսանյութը, ապա մնացածները, հիմնականում, ներբեռնել են ու յութուբում հրապարակել են իրենց ալիքներով:

Իսկ բնագրի ալիքը, ինչպես ենթադրելի է, դասական ֆեյք է. broska333 անունով ալիքում ընդամենը երեք տեսանյութ կա բեռնված: Առաջինը բեռնվել է 2011-ի մարտի 21-ին, երկրորդը՝ 2012-ի մարտի մեկին, երրորդն էլ սա է: Առաջին երկուսը ինչ-որ անհասկանալի երաժշտական կլիպեր են»,- նշում է Կարապետյանը:

Ըստ էության, ձայնագրությունը պատրաստել ու ներբեռնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ։ Հրապարակել, այն է՝ հրապարակային դարձրել նրա այցից հետո։

Facebook-ում նաեւ վարկածներ են շրջանառվում, որ գաղտնալսումը կարող են իրականացրած լինել ռուսաստանյան հատուկ ծառայությունները։ Այդ վարկածի կողմնակիցները մատնացույց են անում այն հանգամանքը, որ թեպետ խոսակցությունը տիտրերով թարգմանվում է անգլերեն, սակայն տեղ-տեղ բառերը գրվում են ռուսերեն լեզվի տրամաբանությանը համահունչ։

Օրինակ՝ Սահակյան-Саакян-Saakyan, Հարությունյան-Арутюнян-Arutyunyan, Հրաչ- Грач-Grach, Վահե-Ваге -Vage. Բոլոր բառերում անգլերեն H տառը չի գրված, քանի որ այն ռուսերենում չկա։

Upd2. ըստ երեւույթին, առաջինը տեսանյութը տարածել է henaran.am-ը՝ 13.17-ին:

Այժմ մենք էլ մեր կողմից ավելացնենք շատ հետաքրքիր մի նկար, որում երևում է, որ ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հասցրել է մեկնաբանել տեսնայութը ՆԱԽՔԱՆ հայկական կայքերի՝ այն տարածումը, այն է 13:15 րպեին:

Փաստորեն կարող ենք ֆիքսել, որ տեսանյութը հայկական մամուլում առաջինը տարածվել է 13:17-ին, սակայն Արթուր Դանիելյանը այն արդեն նայել ու մեկնաբանել է 13:15-ին:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache