Լրահոս

Ո՞վ է ձայնագրության հեղինակը. Սասի Արտակը կարող է ազատազրկվել մինչև հինգ տարով

Երեկ «Hayastan24.com» կայքը հրապարակել է ձայնագրություն, որտեղ «ՍԱՍ» գրուպի ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի է հրավիրել ընկերության աշխատակիցներին։ Ձայնագրությունն, իսկապես, նողկալի է և ընտրակեղծիքներն արտացոլող այն փոքր մոդելն է, որը կարելի է տեղայնացնել ավելի մեծ՝ հանրապետության մասշտաբով։
Ձայնագրության հայտնվելուն պես համացանցում սկսվեց բուռն քննադատություն: Մարդիկ արդարացիորեն սկսեցին մեղադրել Արտակ Սարգսյանին իր աշխատակիցների իրավունքները խախտելու մեջ: Այս խառը իրավիճակում որևէ մեկը հարց չհնչեցրեց, թե որտեղից կարող էր հայտնվել նման ձայնագրություն: Այն, որ ձայնագրության հեղինակաները ընդդիմադիր քաղաքական կամ հասարակական գործիչները չեն դա կարելի է միանշանակ փաստել: Եթե նման ձայնագրություն անողները լինեյին ՀՀԿ-ին դեմ ուժերից, ապա նրանք ոչ թե ընտրություններից 10 օր հետո, այլ ավելի վաղ կհրապարակեին:

Ի վերջո ձայնագրությունը, ինչպես հասկանալի է դառնում, կատարվել է ընտրություններից 18 օր շուտ: Ձայնագրության հեղինակները ամենայն հավանականությամբ չէին սպասում, որ Արտակ Սարգսյանը կարող է անցնել խորհրդարան: Եվ հիմա, երբ նա անցել է խորհրդարան, փորձում են նրա անօրիանկան գործողությունների հրապարակմամբ աղմուկ բարձրացնել, որպեսզի ստիպեն նրան վայր դնել մանդատը: Մենք իհարկե չենք կարող ասել, թե ովքեր են հեղինակները և ովքեր են շահում Արտակ Սարգսյանի տապալումից: Դա կարծում ենք կնկատեն առավել ուշադիր մարդիկ, որոնք կարող են բազմության միջից գտնել այն մարդուն կամ մարդկանց ովքեր շահում են այս աղմուկից:
Մեզ մնում է հիշեցնել, որ եթե հաստատվի այս ձայնագրության իսկությունը, ապա Արտակ Սարգսյանին և նրա համխոհներին սպասում են Քրեական Օրենսգրքի հետևյալ հոդվածները.

Հոդված 149. Ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։
149․2․2) կատարվել են նյութապես շահագրգռելով,
149․2․4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
149․2․5) կատարվել են մի խումբ անձանց կողմից։

Պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով

Հոդված 154.2. Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing