Լրահոս

Ո՞վ է եղել «ադրբեջանցի լրտեսը». ինչու՞ է ԱԱԾ-ն լռում

 

Օրերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Շիրակի մարզի Սարատակ գյուղումերեկ՝ մայիսի 21-ին, ադրբեջանական լրտես է հայտնվել: Ըստ հրապարակումների՝ նա գյուղում ներկայացել է մայիսի 18-ին Արցախում զոհված, ծնունդով սարատակցի Կարեն Դանիելյանի անմիջական հրամանատար, նույնիսկ ներկայացրել է Կարենի մահվան մանրամասները:

Այնուհետ, ըստ ԶԼՄ-ների, այդ անձը, որը եղել է զինվորական հագուստով՝ տեսնելով այլ սպաների դիմել է փախուստի, ինչն էլ հիմք է հանդիսացել կասկածելու, որ նա ադրբեջանական դիվերսանտ է:

Հետաքրքիր է, որ այս միջադեպի կապակցությամբ անվտանգության մարմինները որևէ հայտարարությամբ հանդես չեկան: Խոսեց միայն գյուղապետը՝ ասելով, որ բոմժ է և կեղտոտ շորերով է եղել: Հետաքրքիր է, թե ով է ասել գյուղապետին, որ լրտեսը անպայման սմոկինգով պետք է լինի:

Իսկ ահա, ըստ գյուղացիների` եթե նա թափառաշրջիկ բոմժ լիներ, ապա  նրա մոտ 2000  դոլարանոց հեռախոս չէր լինի: Ընդ որում, նրա հետ շփված տղամարդիկ, որոնք լսել են, թե ինչպես է վերջինս վարկաբեկում Հայոց բանակն ու պետությունը, տեսել են ադրբեջանական հեռախոսահամարներ նրա հեռախոսում: Գյուղացիներից մեկը մեզ պատմեց, որ երբ ոստիկանություն են կանչել, այդ մարդը փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանները շրջափակել են ու տարել:

ՀՀ ԱԱԾ-ն ամեն դեպքում պետք է հայտարարությամբ ահնդես գար և ստուգեր տարածվող տեղեկությունները: Ի վերջո հանրությունը դեռ չի մոռացել, թե ինչպես տարիներ առաջ ադրբեջանցի լրտեսները Արցախում սպանեցին երիտասարդին և պարբերաբար կարողացել էին անցնել Արցախի սահմանը և նկարահանումներ կատարել: Այդ լրտեսները ևս վատ հագնված էին և նման էին «բոմժերի»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing