Ո՞վ է հաջորդը՝ Տարոն Մարգարյա՞նը, Գագիկ Ծառուկյա՞նը

278

lragir.am —   Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է եղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին: Ավելի ուշ քաղաքապետարանի մամուլի քարտուղարը հերքել է այն՝ հայտարարելով, որ այս պահի դրությամբ այդպիսի բան չկա:

Այսօր հայտնի է դարձել, որ հունիսի 28-ից հուլիսի 2-ը դադարեցվելու է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» եւ «Մուլտի լեոն» գազալցակայանների աշխատանքը: Հրապարակ թերթը հայտնում է, որ լցակայանները ՀԴՄ կտրոն չեն տալիս:

Հրաժարական է տվել Արմավիրի օդիոզ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, որը նշանային երեւույթ է՝ հաշվի առնելով նրա դերը նախկին քրեա-օլիգարխիկ համակարգում:

Հայաստանում հին համակարգի ապամոնտաժմանը զուգահեռ սկսվել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունը: Հրաժարականները հաջորդում են միմյանց: Ըստ երեւույթին, նրանց, ովքեր չեն ցանկանում կամավոր հրաժարական տալ, «հիշեցնում են» բազմաթիվ մեղքերի մասին:

Արդյունքում ոմանք վերադարձնում են թալանածը, հրաժարական տալիս ու «հանգիստ քնում», ոմանք էլ չեն ցանկանում հանձնվել ու փորձում մնալ գոնե մինչեւ ընտրություններ:

Ծառուկյան դաշինքը չի մեկնաբանել գազալցակայանների աշխատանքի դադարեցման մասին տեղեկությունը: Պատգամավորները դա չեն համարել հետապնդում ու չեն մեղադրել կառավարությանը: Հիմա Գագիկ Ծառուկյանին ձեռք չի տա փչացնել հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ:

Տարոն Մարգարյանը հավանաբար նույնպես չի ուզում վիճել, սակայն «լավով» դժվար թե ստացվի պայմանավորվել: Մանվել Գրիգորյանի, Շմայսի, գողական հեղինակությունների հետ տեղի ունեցածը վկայում է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը մտադիր չեն ոչնչի առաջ կանգ առնել: Եթե հարկ լինի, այդ ճակատագրին կարող է արժանանալ նաեւ Երեւանի քաղաքապետը:

Ո՞վ է հաջորդը, Գագիկ Ծառուկյա՞նը, Տարոն Մարգարյա՞նը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache