Ո՞վ է մարտի 1-ին կրակել. Քոչարյանի վարկածը

133

Մարտի 1-ին մարդիկ են տուժել, որոնց ոչ ոք չէր ճանաչում, այստեղ ոչ մի շահագրգռվածություն չկար։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով իրեն մեղադրանք առաջադրելուն, փոխանցում է news.am-ը։

«Ոնց որ մեկը մտներ, կրակեր, որ մարդիկ տուժեն, ու գնար կորեր, հետո ամբողջ մեղքը բարդեն իշխանության վրա։ Դուք այս սցենարը բացառո՞ւմ եք։ Արդեն ահաբեկչական քանի խմբեր բացահայտվեցին։ Ես չգիտեմ, թե էլ ում գլխում կարող է այդպիսի բան ծնվել։ Հատկապես այդ մթնոլորտում դա հնարավոր է։

Կարծում եմ՝ չի բացահայտվում կոնկրետ դրվագները նաեւ այդ  պատճառով, որ կարող է այս սցենարը շատ ավելի հավանական է։ Մենք հանրահավաքների ժամանակ ամբողջ ընթացքում եւ Հայկ Հարությունյանը, եւ Գորիկ Հակոբյանը ավելի շատ մտահոգված էին, որ հանկարծ Թատերական հրապարակում մեկի հետ բան չպատահի, հանկարծ որեւէ մեկը բան չպայթացնի, որը առաջին հերթին կմոբիլիզացնի իրենց զանգվածը, երկրորդ՝ իշխանություններին մեղադրելու առիթ կդառնա։ Ավելի շատ դրա մասին էին մտածում։ Ամեն անգամ ինձ զեկուցելիս դա էին ասում։ Մարտի 1-ի առավոտյան զննությունը, որ եղավ, հենց այդ մտահոգությունից էր բխում»։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache