Լրահոս

Ո՞վ է Վահան Մարտիրոսյանը. Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի գործակալ

 

Օրերս սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ ամիսներ առաջ Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանը: Նա հայտարարեց, որ Ադրբեջանը բռնապետությու է և չի կարելի հավատալ այդ երկրի խաղաղասիրական հայտարարություններին: Մարտիրոսյանի խոսքով Ադրբեջանի խաղաղասիրական հայտարարությունների տակ թաքնված է ռազմատենչությունը: Այն, որ Ադրբեջանը խաղաղասեր չէ և ամեն գնով փորձում է Արցախի խնդրին ռազմական լուծում տալ սենսացիա չէ, սենսացիա է այն, որ դա ասում է ամիսներ շարունակ Ադրբեջանից Հայաստանի հասցեին ամենավերջին խոսքերն ասող գործիչը:

Հետաքրքիր է, որ Մարտիրոսյանը ողջ ընթացքում իր խոսքը կարդում էր իր դիմաց դրված համակարգչի էկրանից: Սա ապացուցում է, որ նա հանդես չի գալիս իր խոսքով, այլ նրան տվել են անհրաժեշտ տեքստ, որը նա կարդում է (իր ելույթում չկային թվային տվյալներ կամ այլ փաստեր, որոնք անհրաժեշտ լիներ կարդալու): Մարտիրոսյանը նաև չի բացատրում, թե որն էր պատճառը ապաստան հայցելու՝ իր խոսքով բռնապետական երկրում: Եվ ինչու էր նա այնտեղից ամենվերջին ձևով խոսում Հայաստանի մասին:

Վահան Մարտիրոսյանի այս ելույթից հետո, նրա գործունեության վերաբերյալ երկու վարկած է շրջանառվում, որոնք  իրատեսական են: Ըստ առաջին վարկածի Մարտիրոսյանը հենց սկզբից էլ ՀՀ հատուկ ծառայությունների հրահանգն է իրականացրել և դավաճանի քողի տակ հայտնվել է այդ երկրում ՝փորձելով ներսից հասկանալ, թե ինչպիսի պրոցեսներ են գնում այդ երկրի հասարակական կյանքում: Եվ երբ ադրբեջացիները սկսել են ավելի շատ օգուտ քաղել Մարտիրոսյանի գործունեությունից, նշված հայտարարության անհրաժեշտությունն է առաջացել:

Հաջորդ վարկածի համաձայն Վահան Մարտիրոսյանը շարունակում է մնալ Ադրբեջանի հատուկ ծառայությունների վեհակսողության տակ և այս նոր հայտարարությամբ՝ նոր ծրագիր է իրականացվում:  Այս վարկածի կողմնակիցները կարծում են, որ կարճ ժամանակ անց Վահան Մարտիրոսյանը նոր հակահայ ծրագրով հանդես կգա:

Հ.Գ. Ի վերջո ո՞րն է ճշմարտությունը, այս պահին դժվար է ասել, սակայն մի բան հստակ է, որ Վահան Մարտիրոսյանը շարունակում է իր խաղը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing