Լրահոս

Ո՞վ եք Դուք., որ արտաքին պարտքը 1 միլիարդից դարձրիք 6 և ոչ մի լումա չհատկացրեցիք բանակի սպառազինմանը. Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

7f614cf9847187e7

hartak.am-ը գրում է. Այսօր ո՞ւմ չես հարցնում, թե ինչու է մեր բանակը 80-ականների զենքով կռվում, պատասխանում է. « Միլիարդավոր դոլարները, որ մտան Հայաստան, ի՞նչ արեցին, ուր գնաց՛՛:

Իսկապես, ու՞ր գնացին այդ գումարները, փաստորեն այն, որ մի քանի տարում մեր արտաքին պարտքը 1 միլիրարդից դարձավ 5, այդտեղից ոչ մի լումա չի՞ գնացել սպառազինության: Բա լավ, ինչի՞ արդյունքում են այդ գումարները կուտակվել: Բա սենց էլ պետք է լիներ, բա այլ կերպ՝ ինչպե՞ս: Ինչու՞ ենք մոռացել, թե ինչպես էին  300000 դոլարը վերցնում ու կովի պտուկների վրա սպիսատ էին անում, կամ սունդուկով գումարներ ռասխոդ անում գործուղումների, կաբինետների կահավորման, արարողական ծախսերում կիլոգրամներով սև խավիար  ձեռք բերում ցույց տալով, իբր թե մեր պատվարժան հյուրերին՝ հո խորոված չէինք պատվելու, բա սև խավիարով բուտերբրոդներ չհրամցնեինք, որ նրանք էլ մեզանից գոհ մնային: Կամ էլ թե՝ բա ըստ ձեզ, այդ ո՞ր գումարների հաշվին էին ճոխ ընտրություններ կազմակերպվում ու մոտ մեկ ու կես միլիոն մարդ կաշառում:

Ականջդ կանչի, Իշխան Զաքարյան, իսկը տեղն է մալուխդ հիշելու, դե այն էլ, որ հայտարարեցիր. Մեկ մետր 100 դրամանոց մալուխը 1500 դրամով ՛՛ձեռք բերում են՛՛ ցույց տալիս, հիշու՞մ ես քեզ էլ նկատողություն արեցին, իբր ինչու ես հանրությանը սխալ ճանապարհով տանում:

Ամենավատը գիտե՞ք որն է, որ այս ամենի արդյունքում  ունեցանք հետևյալ պատկերը.  Առանձին անհատները  ՀՀ-ում  ավելի հարուստ են, քան պետությունը:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing