Ո՞վ և ինչպե՞ս կարող է գաղտնի մուտք գործել ձեր հեռախոս. Ինչպե՞ս պաշտպանվել

0

Հաճախ մեզ թվում է, որ մեր հեռախոսում պահպանված տեղեկատվությունը շատ անձնական է և հասանելի չէ ուրիշներին: Սակայն երբեմն մենք ինքներս կարող ենք անզգուշության պատճառով անել այնպես, որ մեր հեռախոսի գաղտնի տեղեկությունները հասանելի դառնան շատերին:

AdMe.ru-ն առաջարկում է հասկանալ, թե  ովքե՞ր և ինչպե՞ս կարող են գաղտնի մուտք գործել ձեր հեռախոս, ի՞նչ է պետք անել պաշտպանվելու համար:

Ինչպե՞ս  է հնարավոր ստանալ հնարավորություն ձեր հեռախոս մուտք գործելու համար

  • Ամենահեշտ տարբերակը մի քանի րոպեով ձեր հեռախոսին տիրանալն ու  Spy Phone App, Spyzie, Spyera ծրագրերը տեղադրելն է
  • Սրճարաններում կամ օդանավակայաններում տեղադրված ազատ wi-fi-ների միջոցով
  • Ձեր հեռախոսն անծանոթ USB-ներին միացնելու դեպքում կա վտանգ, որ ձեր հեռախոսի տեղեկատվությունը կարող է փոխանցվել այլ աղբյուրի
  • SMS-ֆիշինգ, երբ ձեր հեռախոսին նամակ է գալիս անծանոթ հղումով, իսկ դուք բացում եք այն: Սա կարող է նման լինել բանկի հաշվի կամ դրամական փոխանցման:

Ինչպե՞ս հասկանալ, որ հեռախոսը «կոտրվել» է

  • Սարքավորման մարտկոցի լիցքավորումը շատ արագ է նվազում: Սա կարող է լինել այն պատճառով, որ հեռախոսում առկա են ձեր կողմից չհսկվող հավելվածներ:
  • Հեռախոսն արագ տաքանում է: Սա նույնպես կարող է լինել անծանոթ հավելվածի պատճառով:
  • Հեռախոսն ինքնուրույն վերագործարկվում է, հավաքվում են համարներ, կամ միանում է որևէ հավելված:
  • Զանգերի ցանկում հայտնվում են անծանոթ համարներ:
  • Չի հաջողվում անջատել հեռախոսը. անջատվելու փոխարեն՝ միանում են տարատեսակ հավելվածներ:
  • Երբ խոսելիս անընդհատ առկա է արձագանք

Ինչպե՞ս պաշտպանվել

  • Եթե ստացել եք հաղորդագրություն, որտեղ հղումն ամբողջական չէ, մի բացեք այն:
  • Եթե դուք լիցքավորում եք հեռախոսը՝ այն միացնելով անծանոթ համակարգչին, ապա միացրեք Միայն սնուցում ռեժիմը:
  • Մի պահպանեք գաղտնաբառերը:
  • Անջատեք ազատ wi-fi-ներին մեխանիկորեն միանալու գործառույթը:
  • Մի միացեք այն wi-fi-ներին, որոնք չունեն գաղտնաբառ և ունեն այնպիսի անուններ, ինչպիսիք են freewifi, feinternet և այլն:
  • Եթե օգտագործում եք Android, ապա տեղադրեք ապահով հակավիրուս:
  • Օգտագորեք հեռախոսի հուսալի գաղտնաբառեր:


Загрузка...