Լրահոս

Ո՞վ կհայտնվի նոր թշնամու դերում. Անակնկալ զարգացումներ Հայաստանի համար

 

arm148378624974

Ռուսական քարոզչության ողջ համալիրը՝ ԶԼՄ-ները, փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակները, Ուրախների ու հնարամիտների ակումբը, Քոմեդի քլաբը ցնծության մեջ են, կամ ավելի ճիշտ՝ ցույց են տալիս Ռուսաստանի համար երկու ուրախալի հեռանկար՝ առաջին՝ ԱՄՆ-ում իշխանության է եկել Դոնալդ Թրամփը, եւ երկրորդ՝ պետքարտուղար է նշանակվել նավթային ոլորտի մագնատներից մեկը, ինչը հույս է տալիս, որ նավթը կթանկանա, պատժամիջոցներն էլ կհանվեն կամ կմեղմացվեն:Նավթը մի քիչ թանկացել է, Թրամփի թիմի ներկայացուցիչներն էլ երբեմն խոսում են Ռուսաստանի հետ հարաբերությունը կարգավորելու մասին:Քարոզչությունը քարոզչություն, սակայն ռուսական իսթեբլիշմենթի ավելի լուրջ շրջանակներում մտահոգություն կա հեռանկարի առումով: Բանն այն է, որ նավթի թանկացումը չի օգնի ռուսական տնտեսության համակարգային խնդիրների հաղթահարմանը, իսկ քաղաքական առումով ամեն ինչ բավական անորոշ է: Մոսկվայում ըստ ամենայնի լավ են պատկերացնում, որ եթե Թրամփն իսկապես գնա այն ճանապարհով, որի մասին երազում են ռուսները, նրան մեկ-երկու տարուց սպասվում է իմփիչմենթ՝ այդ թվում Ռուսաստանի համար հնարավոր հետեւանքներով:Սակայն քարոզչությունը շարունակվում է,եւ դա էլ հասկանալի է՝ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է նահանջի եւ պետք է փոխեր արտաքին քաղաքական ու տնտեսական ֆոնը եւ այսպես ասած «առաջնահերթությունները»: Բայց սա դժվար գործ է, քանի որ վերջին տարիներին ռուս ժողովրդին նրա կրած զրկանքները բացատրել են թշնամու՝ ԱՄՆ-ի քաղաքականությամբ:Հիմա պարզվում է Թրամփը թշնամի չէ, ռուսական ղեկավարությունն այնքան է ջանացել իր թեզերում, որ անհեթեթ իրավիճակ է առաջացել, եւ այստեղ էլ քարոզչությունը հայտնվել է ծուղակում:

Բայց ռուսական հասարակությանը թշնամի է պետք, ընդ որում՝ համոզիչ ու «հավասար» թշնամի, դա ռուսական պետության գոյության հիմքերից մեկն է, պատմական ու քաղաքական ավանդույթի մի մասը: Ուկրաինան արդեն չի «ձգում» այդ դերին: Վրաստանը ծիծաղելի կլինի, քանի որ ռուսներն իրենք են չեզոքացրել Վրաստանի դեմ կարեւոր լծակները՝ աբխազական ու օսական խնդիրները: Թուրքիայի ու Ադրբեջանի հետ էլ ռազմավարական մերձեցման գործընթաց է:Կա Չինաստանի հանգամանքը, որը բավական ուշագրավ է: Չինաստանի հետ Ռուսաստանի ղեկավարությունն այնքան հույսեր ու հեռանկարներ է կապել, որ հիմա դժվար կլինի նրան համարել թշնամի: Բայց, մյուս կողմից, Թրամփը կարծես թե ցանկանում է Մոսկվային օգտագործել Չինաստանի դեմ, իսկ դա չափազանց վտանգավոր է՝ ռուսները կարող են արդեն ոչ միայն դե ֆակտո, այլեւ դե յուրե կորցնել Հեռավոր Արեւելքը:Մոսկվայում դեռ մի քանի օր ունեն՝ մինչեւ հունվարի 20-ը, երբ նախագահ կդառնա Թրամփը: Մինչ այդ թշնամին կա՝ Օբաման ու Հիլարի Քլինթոնը, ընդ որում՝ ռուսները բազմանշանակ հասկացնում են, որ մեծ դեր են խաղացել Քլինթոնին տապալելու հարցում:Այսպիսով, մինչեւ հունվարի 20-ը ռուսները ժամանակ ունեն քողարկելու քարոզչական այս ողջ զավեշտը: Բայց հունվարի 20-ից հետո այն կարող է արդեն բացվել, քանի որ անհրաժեշտ է նոր թշնամի: Ո՞վ կհայտնվի այդ դերում: Հնարավո՞ր են անակնկալ զարգացումներ, այդ թվում Հայաստանի համար:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing