Լրահոս

Ու՞մ պլաններն է խառնել 100-ից ավելի կյանք փրկած հայազգի օդաչուն

 

Ստամբուլի օդանավակայանում օրերս տեղի ունեցած նշանակալի իրադարձությունը սոցցանցերում վերածվեց մանր «ռազբորկայի», կամ սոցցանցային օգտատերերի ջանքով վերածվեց մանր «ռազբորկայի»:
Թուրքական ավիաընկերությանը պատկանող օդանավը հայտնվել էր ուժգին կարկուտի տակ եւ ստիպված էր վթարային վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում: Կարկուտը շարքից հանել էր օդանավի ավտոմատ համակարգերը, եւ օդաչուն ստիպված էր օդանավը վայրէջքի տանել գրեթե աչքերը փակ, որովհետեւ կարկուտը շարքից հանել եւանթափանց էր դարձրել նաեւ դիմապակին: Օդաչուն օդանավը վայրէջքի տարավ կիսաթեք, որպեսզի կողային պատուհանից տեսնի թռիչքուղին:
Այդ օդաչուն Ուկրաինայի քաղաքացի, ազգությամբ հայ, Դոնեցկի նախկին բնակիչ, արդեն երեք տարի Թուրքիա տեղափոխված եւ թուրքական ավիաընկերությունում աշխատանքի անցած Ալեքսանդր Ակոպովն էր, ով դարձավ միջազգային լրահոսի հերոս, ում ծափահարում էր Ստամբուլի օդանավակայանը, ով դարձել էր թուրքական լրահոսի հերոսը, գործնականում փրկելով 100-ից ավելի մարդու կյանք, որոնք գտնվում էին օդանավում եւ թռչում էին թուրքական վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոս:
Հերոսն ինքը բավական զուսպ եւ համեստ արձագանքել էր այդ ամենին, որ պարզապես կատարել է իր աշխատանքը:
Հերոս Ակոպովը մի քանի օր անց սակայն դարձավ «հակահերոս», համենայն դեպս մի բավական մանրախնդիր պատմության, որ ծագել է ուկրաինացի որոշ օգտատետերի ջանքերով: Նրանք «փորփրել» են Ակոպովի ֆեյսբուքի էջը, այնտեղ հայտնաբերել նրա եւ ՌԴ արտգործնախարար Լավրովի լուսանկարայաին կոլաժը եւ դրանից բարձրացրել աղմուկ, որ Ակոպովը «բարիկադների հակառակ կողմում է», ինչպես ուկրաինացի իրավապաշտպան Նաումովիչին է մեջբերում Ազատություն ռադիոկայանը:
Ինքնին հետաքրքիր է, որ իրավապաշտպանը բարիկադները բաժանում է ոչ թե իրավունքի եւ անիրավության, այլ Ռուսաստանի հետ խնդիրների սահմանագծով: Նաումովիչի «ակցիային» կամ «հայտնագործությանը» միանում են ուկրաինացի այլ օգտատերեր:
Զարմանալի է, բայց այդ խաղին բավական արագ միացավ Ռուսաստանը, այն էլ ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները Ակոպովին դիմել եւ առաջարկել էին տեղափոխվել Ռուսաստան եւ ստանալ ՌԴ քաղաքացիություն, եթե նրան մերժում են հայրենիքում: Ինչու՞ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները որոշեցին յուղ լցնել ուկրաինացի օգտատերերի բորբոքած կրակի վրա: Պետդումայի պատգամավորներն էլ կոչ էին արել արագորեն քաղաքացիություն տալ Ակոպովին:
Արդյոք կրակը բորբոքել էր պետք, որպեսզի Ստամբուլի օդանավակայանի հերոսը հնարավորինս արագ «վառվի» դրա մեջ, քանի որ «պոլիտկոռեկտ» չէ, երբ Թուրքիայում հերոսանում է ազգությամբ հայը, երբ թուրքական հասարակությունը «ստիպված» է գնահատել նրա սխրանքը, հարյուրից ավելի մարդու կյանք փրկած նրա վարպետությունը:
Դա քաղաքականապես չպլանավորված «հերոսություն» էր, որը թերեւս ձեռնտու չէր շատ քաղաքական շրջանակների: Հարյուրից ավելի կյանք փրկած ազգությամբ հայը չի տեղավորվի Էրդողանի իշխանական պլանների մեջ, չի գոհացնի Ալիեւին, որը հակահայկականությունը, հայատյացությունը դարձրել է պաշտոնական քաղաքականություն, չի տեղավորվի Ռուսաստանի ռազմավարության մեջ, որտեղ հայ-թուրքական «իրարամերժությունը» առանցքային տարրերից մեկն է:
Ինչ որ տեղից թերեւս պետք էր սկսել հերոսին «խարույկ բարձրացնելը», եւ այդ փոխզիջումային մեկնակետը դարձան ուկրաինացի այն օգտատետերը, որոնք որոշեցին փորփրել Ակոպովի «մութ անցյալը»:
Ակոպովը պարզաբանել է, որ Լավրովի հետ կոլաժը ընդամենը պայմանավորված է նրանով, որ կա դեմքի նմանություն եւ դա շատ ավելի վաղ արված լուսանկար է, քան ռուս-ուկրաինական բախումը: Բայց դա իհարկե չի հետաքրքրում ոչ մեկին:
Հայազգի օդաչուն թերեւս չի պատկերացնում, որ փրկելով հարյուրից ավելի թուրքերի կյանք, նա խառնել է մի շարք քաղաքական պլաններ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing