ՈՒ՞Մ ՎՐԱ ԸՆԿՆՈՒՄ 19 ԵՒ 20 ՏԱՐԵԿԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՀԸ․․.

0

hraparak.am -Բանակում երեք օրվա ընթացքում երկու զոհ․մայիսի 4-ին և 6-ին։

Մայիսի 4-ին՝ ժամը 01.10-ին սահմաններում, Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող 20-ամյա Արթուր Արտյոմի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով։

Մայիսի 6-ին, ժամը 07:30-ի սահմաններում, Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի դին՝** **գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով։

19 և 20 տարեկան։

 Ընդամենը ամիսներ առաջ, երբ զինվոր էր զոհվում կամ մահանում, աղմուկ էր բարձրանում, այն էլ ի՜նչ աղմուկ։ Այսօր ամեն ինչ ուրիշ է։ Մի տեսակ խաղաղ լռություն է, պաշտպանության նախարարությունը հաղորդում է ու վերջ։ Ոչ մեկը հարց չի բարձրացնում, առաջ կբարձրացնեին, կաղմկեին, թե այդ ինչպե՞ս է լինում, երբ երեք օրում երկու զինվոր է մահանում ու երկուսն էլ**՝ **գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից։

Հիմա ինչու՞ այդ հարցը չի բարձրացվում։ Ինձ շատ քիչ է հետաքրքրում որևէ դպրոցի տնօրենի հարցով աղմուկ բարձրացնելը, քան 19 և 20 տարեկան զինվորների մահվան հետ կապված հարցեր բարձրացնելը ։

Ներող եղեք, որ մի րոպեով շեղում եմ իշխանության և նրա դեմ պայքարողների ուշադրությունը ու հարցնում՝ ու՞մ վրա է ընկնում 19 և 20 տարեկան զինվորների մահը․․․ Իշխանությա՞ն, որ իրեն արդեն համարում է ընդդիմություն, թե՞ ընդդիմության, որ իրեն համարում է իշխանություն։

Հասմիկ Բաբաջանյան



Загрузка...