Լրահոս

Ուկրաինան ավելի քան 4 մլն դոլարի զենք ու զինտեխնիկա է մատակարարել Ադրբեջանին

 

2016 թվականին Ուկրաինայից Ադրբեջան է արտահանվել 4 մլն դոլարից ավելի զենք ու զինամթերք, ինչպես նաև ռազմական տեխնիկա: Նոր պայմանագրեր են կնքվել ավիացիոն և հրթիռահրետանային տեխնիկա մատակարարելու համար:

Այս մասին «Report»-ին հաղորդվել է «Укроборонпром» պետական կոնցեռնում:

Պետական կոնցեռնում հաղորդվել է, որ Ադրբեջան ռազմական ապրանքների մատակարարումների ցանկում ընդգրկված են ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկա, ավիացիոն տեխնիկա, հրետանային զենք, ռազմական տեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծառայություններ, նախագծային փաստաթղթերի մշակման ծառայություններ:

«Укроборонпроме»-ում նաև հիշեցրեցին, որ 2015 թ. մայիսին «Антонов» պետական ընկերությունը պայմանագիր է կնքել «Silk Way» ընկերության հետ Ադրբեջանին 10 «Ан-178» ինքնաթիռ մատակարարելու վերաբերյալ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing