Լրահոս

Ում բիզնեսն է խլվելու

 

arm147395272680

lragir.am— Կարեն Կարապետյանը խլացրել է պաշտոնյաներին

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե որեւէ հաջողակ գործարարի բիզնես չեն խլելու, ասել է, թե ուշադիր չի լսել վարչապետին եւ չի կարող լիարժեք մեկնաբանել:Հերմինե Նաղդալյանն իհարկե անկասկած շատ ուշադիր է լսել Կարեն Կարապետյանին եւ հենց այդ պատճառով չի կարող մեկնաբանել նրա հայտարարությունը:

Դժվար է ասել, թե Կարեն Կարապետյանը ինչքանով հետեւողական կլինի հավասար մրցակցային պայմաններ ապահովելու մասին իր հավաստիացմանը, բայց խոսելով բիզնես խլելու մասին, նա թերեւս նկատի չունի միայն որեւէ անձից ֆիզիկապես որեւէ սեփականություն խլելը:Բիզնես խլել, նշանակում է բիզնեսից նաեւ հնարավորություն խլել: Օրինակ, երբ ըստ մամուլի հրապարակումների, նույն Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերությունը (որն ասում են, թե այժմ վաճառել է) երկու տարի անընդմեջ բյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամ է ստանում Սիսիանի ճանապարհը նորոգելու համար, հարց է առաջանում, թե ինչու՞ այդպես:

Եվ երբ դիտարկենք Հայաստանի պետական գնումների համակարգը, պետպատվերով իրականացվող, պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող տարատեսակ աշխատանքները, ապա ականատես կլինենք գործնականում նույն պատկերին, երբ տարբեր ընկերություններ կարծես ձեռք են բերել այդ աշխատանքները իրականացնելու եւ բյուջեից հարյուրավոր միլիոններ վերցնելու «աբոնեմենտ»:Ընդամենը մի քանի ամիս առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակեց գնահատական, որ առնչվում էր Երեւանի ասֆալտապատման աշխատանքների համար կազմակերպվող մրցույթներին: Ըստ հանձնաժողովի գնահատականի, այդ մրցույթների գերակշիռ մասը պարզապես հեռու է եղել մրցակցություն հասկացությունից:Որեւէ կասկած չկա, որ պատկերը նույնն է համապետական նշանակության աշխատանքային մրցույթներում, որ հայտարարվում է բյուջեով իրականացվելիք աշխատանքների կամ գնումների համար:

Դրանք այնքան շատ են, որ անգամ միեւնույն իշխանական համակարգի վերահսկիչ կառույցները չեն կարողանում չհայտնաբերել հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումները:Այդպիսով, ամենեւին պետք չէ բիզնես խլելու համար խլել սեփականության իրավունքը, գույքը: Բավարար է խլել գործունեության հնարավորությունը, եւ այդ հնարավորությունից զրկված բիզնեսը այլեւս չկա:

Կարեն Կարապետյանը նշանակվելով վարչապետի պաշտոնում, փաստորեն խոստովանում է Հայաստանում այդ երեւույթի գոյությունը, այդ իսկ պատճառով էլ նրան ոչ ոք «ուշադիր չի լսում» այն համակարգից, որը հաստատել է այդ երեւույթը եւ սնվում է դրանից:Կարեն Կարապետյանը կփոխի՞ այդ երեւույթը, թե ոչ: Սա իհարկե հարցերի հարցն է, որտեղ անշուշտ անձնական ցանկությունն ու կամքը խիստ կարեւոր են, սակայն պարզ է, որ բավարար չեն, կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք թե օբյեկտիվորեն, թե սուբյեկտիվորեն կասկածի տակ են դնում խնդիրը լուծելու արդյունավետությունը:

Կարեն Կարապետյանն իհարկե կարող է քայլ առ քայլ վերացնել այդ կասկածները:Իսկ եթե չստացվի փոխել իրավիճակը, ապա Կարապետյանն այդ հարցում անձնական պատասխանատվությունից կարող է լիարժեք մաքրվել՝ մեկ առ մեկ տալով այն անձանց անունները, որոնք խլում են բիզնեսները կամ հնարավորությունները բիզնեսից, կամ կոնկրետ խոչընդոտում են այդ իրավիճակը փոխելուն:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing