Լրահոս

Ում եւ ինչ մեսսիջ է ուղարկում Սամվել Բաբայանը

 

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում բավական կոշտ հայտարարություններ է հնչեցրել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես վերջինս նշել է, որ եթե կրակոցները շարունակվեն, ապա հակառակ կողմն էլ կարող է կրակոցների դիմել եւ պարզապես սպանել այդ կրակողներին, կապ չունի ով է եւ ինչ: Այդ դեպքում ըստ Սամվել Բաբայանի հայտարարության արյունահեղություն կլինի: Ուշագրավ է այն, որ իր հայտարարությունում արտահայտած մտքերում Սամվել Բաբայանը ակնարկել է, որ արյունահեղությունը կլինի, եթե իշխանությունները կրակողներին չպատժեն:

Ըստ էության Սամվել Բաբայանի ասածը տրամաբանական է եւ ճիշտ: Ամեն մարդ ունի ինքնապաշտպանվելու իրավունք: Այս մոտեցմամբ էլ արյունահեղությունը, կարող է գալ մի պահ, որ լինի անխուսափելի: Այդ դեպքում արդեն այն, որ Հայաստանում հնարավոր են անբիծ ընտրություններ անցկացնել, նույնիսկ որպես տեսական թեզ հօդս կցնդի: Եթե նման բան լինի, ապա կարելի է պատկերացնել թե ինչ ճնշում կսկսվի Հայաստանի իշխանությունների վրա եւ չեն բացառվում նաեւ ֆինանսական սանկցիաները: Իսկ գրեթե 80 տոկոսով արտաքին տրանշների հաշվին ապրող Հայաստանի համար դա կարող է լինել ճակատագրական, քանի որ մյուս հենարանը՝ ի դեմս Մոսկվայի նույնպես ունի ֆինանսական տնտեսական լուրջ խնդիրներ եւ դժվար թե կարողանա ամբողջ ծշավալով ծածկել այն բացը որը կառաջանա Հայաստանի ֆինանսական հոսքերի դաշտում, ամենավատ զարգացումների ժամանակ:

Այդ դեպքում արդեն հետեւանքները իրապես կարող են լինել այնքան կատաստրոֆիկ, որ դրվի Հայաստանի՝ լինել չլինելու հարցը: Ըստ էության սա հասկանում են նաեւ իշխանությունները: Հասկանում է նաեւ Սամվել Բաբայանը եւ ամենայն հավանականությամբ որոշակի մեսսիջ է ուղարկում, որ անկախ այն հանգամանքից թե մեղավորների հետ ինչպիսի հարաբերություններ են եւ թե դրանք կամ դրանց հետ փոխկապակցված անձինք ինչ դիրք են գրավում իշխանական բուրգում, կատարվածը անհետեւանք չի կարող մնալ: Հայաստանյան այս ընտրությունները աշխարհի ուշադրության կենտրոնում են եւ որեւէ ստվերը իրապես կարող է Հայաստանը որպես պետություն հետ տանել առնվազն 20-30 տարով:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing