Լրահոս

Ում է սիրում Արփինե Հովհաննիսյանը

 

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը խոստանում է շուտով տեղեկացնել, թե ում է սիրում։

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանը պատասխանելով հարցին, թե ինչ է սիրում, նշել է, որ սիրում է թեյ, իրավաբանություն, գիրք կարդալ, իր ուսանողներին, ընկերներին։ Իսկ այն հարցին, թե ո՞ւմ է սիրում՝ արձագանքել.

«Կիմանաք, հաջորդիվ, այս պահին խոսում էինք այլ ձևաչափով, կխոսենք շուտով՝ բոլորովին այլ ձևաչափով»:
Պաշտոնի մասին խոսելով՝ ԱԺ փոխնախագահն ասել է, որ  աթոռն ընդամենը կահույքի բաղկացուցիչ մաս է իր համար:
«Ես ընդամենը նստում եմ աթոռի վրա, որպեսզի կանգնած չվարեմ նիստը, ընդամենը նստում եմ աթոռի վրա, որպեսզի կանգնած չխոսեմ ենթականերիս կամ կոլեգաներիս կամ գործընկերներիս հետ: Եթե շատերի համար նման պաշտոն զբաղեցնելը կարող է թռիչքային, հեղափոխական և այլ ձևերով հորջորջվել, ես հակված եմ համարելու, որ այդ ճանապարհն ավելի շատ էվոլյուցիոն, քան ռևոլյուցիոն է»,-վստահեցրել է Արփինե Հովհաննիսյանը:
 
ԱԺ փոխնախագահի խոսքերով՝ աշխատանքից դուրս հասցնում է լինել պարզապես Արփինե Հովհաննիսյան՝ տանը, ընկերների հետ: Երբեմն անգամ հասցնում է խմորեղեն պատրաստել մայրիկի բաղադրատոմսով, իսկ այդ դեպքում մայրն ասում է, որ դա պատմական իրադարձություն է։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing