Լրահոս

Ում հրահանգն է կատարել Մանախը

 

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:

Ապրիլի 1-ին, ժամը 1-ին, 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն հաղորդում է տվել, որ մարտի 31-ին, ժամը 22.50-ին, Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև հանել է ատրճանակը և ուղղել իր վրա, սակայն վնասազերծվել է 1994 թ. ծնված Գառնիկ Վ.-ի կողմից:

Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ և կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1977 թ. ծնված Արթուր Ա.:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Արթուր Ա.-ն ձերբակալված է: Ատրճանակը ոստիկանություն է ներկայացվել Ն. Փաշինյանի կողմից:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

Հ.Գ. Արթուր  Ա.-ն Արթուր Այվազյանն է(Մանախ) մականունով, որը վերջերս էր դուրս եկել կալանավայրից, նա եղել է Շմայսիհորեղբորրդու՝ Միհրան Մովսիսյանի անվտանգության աշխատակիցը և սպանության համար դատապարտվել երկարատև ազատազրկման:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armversion.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing