Լրահոս

Ում միլիարդն է իսկական․ Երեք խոստում՝ ոչ մի իրատեսականություն

 

Քաղաքական ուժերի մրցակցությունը մոտենում է ավարտին, դաշինքներն ու կուսակցություններն ընտրողներին ոսկե սարեր՝ ներդրումային ծրագրեր են խոստանում՝ 15 միլիարդի, 17 միլիարդի չափով, և աուկցիոնի տրամաբանությամբ այդ թվերը հատկապես վերջին օրերին աճում են: Հասկանալի է, որ իրականում այս խոստումները ձայն կորզելու համար են, բայց դրանք ընկած են այս քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերի հիմքում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանն անդրադառնալով հարցին, թե որքանով են իրատեսական այս խոստումները նշեց. «Ներդրումների վերաբերյալ խոստումների թեման իսկապես ակտիվացել է, հետաքրքիր է, որ կուսակցությունների ծրագրերում, բացի ՀՀԿ-ից, ներդրումների մասին թվային խոստումներ չկան, ՀՀԿ-ն էլ կառավարության գործունեության տեսքով խոստացել էր 3,2 մլրդ դոլար ներդրում գրավել, որից 840մլն-ն ընթացիկ տարում:

Հետո եղավ «Ծառուկյան» դաշինքի հայտարարությունը, որ իր հաղթելու դեպքում 15 մլրդ դոլարի ներդրում կարող է գալ Հայաստան, դրանից հետո Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն է հայտարարել, որ 17 մլրդ դոլարի ներդրում կարող է բերել: Ինչքանո՞վ են իրատեսական այդ թվերը. եթե չեն նշվում, թե աղբյուրները որոնք են, արդեն այդ թվերը անիրատեսական են:

Եվ երկրորդ՝ նման ծավալի ներդրումների մասին խոսելիս պետք է ուսումնասիրել՝ ՀՀ-ի և հարևան երկրների ցուցանիշները: Համաշխարհային բանկի տվյալներով՝ ՀՀ-ն 1991-2016թ. ունեցել է առավելագույնը 7 մլրդ օտարերկրյա ներդրումների ներհոսք… Այսինքն՝ այդ խոստումներն անիրատեսական են՝ հատկապես մեկ տարվա կտրվածքով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing