Լրահոս

Ումի՞ց կսկսի Ռուսաստանը՝ Ադրբեջանից, թե Հայաստանից

 

Արեւմտյան փորձագետները կարծում են, որ 2018 թվականի մարտին ընտրություններից հետո Վլադիմիր Պուտինը, ով «խրվել է» Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում, կփորձի իր ակտիվությունը տեղափոխել հետխորհրդային տարածք: Փորձագետները նշում են, որ դրա համար կարող են նոր ռազմական սադրանքներ անհրաժեշտ լինել:Եվրասիական միությունը որպես «խաղաղ էքսպանսիայի» գաղափար, ըստ երեւույթին, չի արդարացրել իրեն:

Հետխորհրդային երկրները չեն ցանկանում ինտեգրվել: Հատկապես Կենտրոնական Ասիան, առավել եւս այն բանից հետո, երբ Նուրսուլթան Նազարբեւը «հինգ կենտրոնասիական երկրների անունից» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է զբաղվել տարածաշրջանային անվտանգությամբ:Ինչ վերաբերում է Ուկրաինային եւ Մոլդովային, Ռուսաստանն ամենայն հավանականությամբ արդեն հույս չունի, որ նրանք «կվերադառնան»: Մոլդովայում արդեն բաց տեքստով խոսում են Ռումինիային միանալու եւ Մերձդնեստրյան հարցի լուծման մասին, իսկ Ուկրաինան սկսել է պաշտպանության համար անհրաժեշտ զենք ստանալ ԱՄՆ-ից:Մնում է Հարավային Կովկասը, եւ հարցն այն է, թե ումից «կսկսի» Ռուսաստանը՝ Վրաստանից, Ադրբեջանից, թե Հայաստանից:

Փորձագետները հակված են այն կարծիքին, որ Ռուսաստանը դրա համար հակամարտությունների նոր բռնկում կսադրի:Արեւմուտքում պատրաստվում են Վրաստանի հանդեպ Ռուսաստանի քայլերին: Քայլերից մեկը կարող է լինել ՆԱՏՕ-ին Վրաստանի արագացված անդամակցությունը: Մասնավորապես, ամերիկյան Heritage հիմադրամի արտաքին քաղաքականության կենտրոնի տնօրեն Լյուկ Քոֆին, ով Վրաստանում է գտնվում, ասել է, որ «ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը չպետք է բարդացվի ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ հոդվածով»: Քոֆին հրապարակած հոդվածում խորհուրդ է տվել «Վրաստանին շուտափույթ ընդգրկել ՆԱՏՕ-ում եւ Վրաստանի օկուպացված տարածքների վրա ժամանակավոր չկիրառել կոլեկտիվ անվտանգության մասին ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ հոդվածը»:«Մենք աջակցում ենք Վրաստանի որոշմանը ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ», – ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին: Նրա խոսքով, ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, եւ ոչ ոք չպետք է դա կասկածի տակ դնի: «Մեր որոշումները չպետք է հիմնվեն այն բանի վրա, թե ինչ է մտածում Ռուսաստանը», ասել է Քելլին:Օրերս Վրաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրիջիթ Բրինքը, ով նույնպես աջակցել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ձգտումներին:

Բրինքն այցելել է նաեւ Բաքու եւ Երեւան:Երեւանը Ռուսաստանին ռազմավարական դաշնակից է անվանում եւ հեռու մնում «ռուսական սպառնալիքի» դեմ Արեւմուտքի միջոցառումներից: Վերջերս ուշագրավ միջադեպ էր եղել. Ռազմինֆոն, հղում անելով ՆԱՏՕ-ի կայքին, հայտնել էր, որ մայիսին Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ կկայանան, իսկ մեկ օր անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր տեղեկությունը:

Հայաստանը երաշխիքներ ունի՞, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների չի դիմի, Երեւանում կարծու՞մ են, որ Ռուսաստանի հետ դաշինքը հուսալի պաշտպանություն է այդպիսի գործողություններից:Այն բանից հետո, երբ Իլհամ Ալիեւը նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխեց ապրիլ, փորձագետները հավանական համարեցին, որ նա նոր ռազմական սադրանքների է պատրաստվում:Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է լավ նորություն լինել Հայաստանի համար, սակայն ի՞նչ պետք է անել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ «հեռավորությունը» կրճատելու համար:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing