Ուրիշ քիթ, շրթունքներ, աչքեր. նոր տեսանյութում Քրիստինա Ագիլերան ընդհանրապես անճանաչելի է

181

1in.am — Օրերս երկրպագուները չեն ճանաչել 37-ամյա Քրիստինա Ագիլերային՝ Instagram-ում հրապարակված իր նոր տեսահոլովակում։ Երկրպագուները կարծում են, որ երգչուհու դեմքը խիստ փոփոխված է։

Քրիստինա Ագիլերան Instagram-ում ազդարարել էր իր նոր Like I Do երգի մասին, որը նա կատարել է ռեփեր Goldlink-ի հետ զուգերգով։ Գրառմանը երգչուհին նաև տեսանյութ է կցել, որտեղ ինքը սպիտակ անձրևանոցով է։

Երկրպագուները սկզբում չեն ճանաչել երգչուհուն։ Երգչուհու շրթունքները ավելի հաստ են, դեմքն ավելի կլորավուն, իսկ քիթը՝ շատ նուրբ։

«Միանգամից չհասկացա, թե ով է սա», «Քրիստինա, դու՞ք եք», «Ի՞նչ է պատահել դեմքիդ հետ», «Անճանաչելի եք»,– մեկնաբանել են գրառումը զարմացած հետևորդները։

Ոմանք ենթադրել են, որ տեսահոլովակը նախօրոք մշակվել է հատուկ ծրագրով։ Մյուսներն էլ ենթադրել են, որ աստղի դեմքը այդքան փոփոխվել է կոսմետիկ միջամտությունների արդյունքում։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache