good-banner
Լրահոս

Ուշագրավ միջադեպ Պուտինի եւ Սարգսյանի ասուլիսի ժամանակ

 

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում են ունեցել Մոսկվայում եւ մամուլի համար հանդես եկել հայտարարություններով:

Իր ելույթում Պուտինն ասել է, որ 2016 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 6 %-ով, իսկ Հայաստանում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 3 միլիարդ դոլար:

Սերժ Սարգսյանի թվերը սակայն զգալիորեն տարբերվում էին Պուտինի թվերից: Նա իր ելույթում նշել է, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունն անցյալ տարի աճել է 15 %-ով, իսկ ռուսական ներդրումները կազմել են 4.5 միլիարդ դոլար:

Սարգսյանի և Պուտինի տվյալները համընկան միայն Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական կապիտալով ընկերությունների թվում: Ըստ նրանց՝ Հայաստանում գործում է 2000 ռուսական ընկերություն:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing