Ուշքի՛ եկեք պարոն նախարար, աղանդավոր այդ ուսուցիչներին դուրս շպրտեք դպրոցից

119

Պարո՛ն կրթության նախարար Արայիկ Հարությունյան…
Վայոց Ձորի Ելփին գյուղի երեխաները քանի օր է զրկված են դասերին մասնակցելուց, սեպտեմբերմեկյան տոնահանդես էլ չեն արել՝ որոշ աղանդավոր ուսուցիչների ծավալած գործունեության շնորհիվ։ Ահազանգում են ծնողները, մտահոգ են։ Այս ամենը ձեզ չի՞ մտահոգում։ Ո՞րն է ձեր տեսլականը։

Ինչպե՞ս եք ուզում առաջ տանել երկրի զարգացումը՝ լուսավորության, գիտության, կրթության զարգացմամբ, մտքի առաջընթացին զարկ տալով, թե խավարամտությանն ու տգիտությանը սատարելով։ Չկա լուսավորություն, գիտություն ու դպրոց, չկա զարգացում ու առաջընթաց…
Ուշքի՛ եկեք պարոն նախարար, աղանդավոր այդ ուսուցիչներին դուրս շպրտեք դպրոցից և ապահովեք մեր վաղվա սերնդի՝ մեր հրաշք երեխաների համար ուսումնառության անխաթար ընթացք…

Տեր Եփրփմ քահանա Հարությունյանի ֆեյսբուքյան գրաոումը




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache