Լրահոս

Ուժ գտեք մեջներդ, նորովի նայեք երկրի դրությանը, տեսեք ում եք ծառայում եւ ինչու

 

levon barsexyan

Լևոն Բարսեղյան — Չեք հոգնե՞լ ձեր արածներից
Պարոնայք ոստիկաններ, եւ ոստիկանների ընտանիքների հարգելի անդամներ, դուք դեռ չեք հասկացե՞լ, թե ինչ է անում Սերժիկը, թե ոնց է ոստիկաններին հրոսակային հարձակման հանում եւ կոտորել տալիս ժողովրդին։ Չեք տեսնու՞մ, թե ինչպես է, բաժանում ու տիրում՝ ոստիկաններին վարկաբեկում, ստորացնում, վերածում է ենիչերիների ու ֆաշիստների, իսկ քաղաքացիներին կատաղությունից անելանելիության ընկճախտով արտագաղթողների… Տեսնես ինչու, ինչն է դրա շահը։
Ժամանակը չէ՞, որ վերանայեք ձեր վարքն ու վերաբերմունքը այս կործանիչ այլանդակությանը, որ երեւի ծառայություն եք համարում. բողոքավոր մարդկանց անխնա ծեծելով, ահաբեկելով, աչքեր հանելով, ոստիկանատներում եւ բանտերում հանիրավի, շինած գործերով փակելով երկրին եք ծառայո՞ւմ, եթե այո՝ ասացեք ոնց անենք մի քիչ էլ գնացեք հարեւան ոխերիմ երկրներում ժողովրդին ծառայեք, ինչ կլինի՞ որ։
Լավ սա ինչ դավաճանություն է. մեր փողերով, մերը համարվելով մեզ ստորացնել ու նվաստացնել, իսկապես տպավորություն կա, որ կոնցլագերում ենք գոյություն աարշ տալիս։ Վերջը՞։
Վե՞րջը պարոնայք ոստիկաններ, լինելու՞ է մի օր, որ հրաժարվեք անօրեն, հակամարդկային եւ անբարո հրամանները կատարել, որ օրինական հրամանները կատարելիս էլ շատ անհասկանսլի անասնականություն չդրսեւորեք, մեկ անգամ անօրեն հրաման տվողին ասեք՝ գնա քու հայվան տերը թաղեմ… տեսեք ինչ կլինի։ Ասեք՝ գնում եմ արձակուրդ։ Թե՞ իսկապես, անհույս եք, վերածվել եք մինի վովաների եւ մինի սերժերի։
Ուժ գտեք մեջներդ, նորովի նայեք երկրի դրությանը, ձեր դերին, դիրքին եւ արածներին, տեսեք ում եք ծառայում եւ ինչու, կամք ունեցեք արդար լինելու, հասկացեք վերջապես՝ դուք երկրին ծառայող պաշտոնյա ե՞ք, թե՞ ուղղակի բութ գործիք՝ ով էլ լինի բանեցնողը։
Չէի ուզենա, չեմ ուզել ձեզ այսպես թշվառ, նվաստացած ու ողորմելի, բայց կատաղած գազանի պես տեսնել, կուզեի՝ մարդկանց օգնական ու իրավապահ տեսնել։ Դեռ ուշ չէ, տեր եղեք քաղաքացիներին, եւ պաշտպանեք նրանց անօրեն հրամաններից, թեպետ, ավելի ու ավելի է խոսվում այն մասին, որ արդեն ուշ է, ձեզ այսպիսի ուղերձով դիմելը միամտություն է։ Համարեք, որ սա կյանքից բան չհասկացողի վերջին դիմումն է ձեզ, որ չի ուզում, տեսնել ու լսել թե ինչպես են ամեն քայլափոխի հայհոյանք նետում ձեր հասցեին ու նզովում ձեր ցեղը։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...