Լրահոս

Ուժայինները քարտ-բլանշ են ստացել. սկսվել են գործողություններ

 

Փաստինֆո գործակալությունը նախօրեին տեղեկություն տարածեց, որ ՊԵԿ մոտ 50 զինված աշխատակիցներ մտել են Քեթրին-գրուպ ընկերության տարածք, առգրավել են նյութեր, համակարգիչներ: Մամուլում նշվում է, որ Քեթրինը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձած Միհրան Պողոսյանին, որի անունը անցնում էր նաեւ Պանամական օֆշորի գործով:

Այդ տեղեկությանը զուգահեռ, ոստիկանությունն էր տեսանյութ տարածել, թե ինչպես է Երեւանում կանգնեցնում «գոլդ» համարներով թանկարժեք ջիփերի ավտոշարասյունը եւ հանում ուղեւորներին: Տեսանյութում նշվում է, որ մեքենաներում հայտնաբերվել է մեծ քանակի զենք, որի օրինականությունը ստուգվում է:

«Հերթական անգամ խորհուրդ ենք տալիս զերծ մնալ հանրության համար անընդունելի ավտոշարասյուններով եւ թիկնազորով երթեւեկելու սովորույթից: Ցանկացած այդպիսի փորձ կանխվելու է», հայտարարել է Ոստիկանությունը:
Հայկական Ժամանակ թերթը գրում է, որ ոստիկանությունը կանգնեցրել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանեվսկոյի (Հարությունյան) շարասյունը: Թերթը գրում է, որ նա համարվում է մեկ այլ քրեական հեղինակություն՝ Դոն Պիպոյի դեմ Երեւանում մահափորձ իրականացնելու հավանական պատվիրատուներից մեկը:

Դատելով ոստիկանության եւ ՊԵԿ ուժայինների ակտիվացումից, նրանք ստացել են «պտուտակները ձգելու» քարտ-բլանշ: Ոստիկանության ղեկավար Վովա Գասպարյանը պետք է ապացուցիի, որ լիովին վերահսկում է իրավիճակը ոչ միայն օրինապահ հանրության շրջանում, այլ նաեւ քրեական աշխարհում: Այդ աշխարհը բոլոր վերջին տարիներին եղել է իշխող համակարգի հենարաններից մեկը: Բայց վերջերս կամ քրեական աշխարհում ներքին պատերազմները, կամ Հայաստանում իշխանության բաժանումը բերել են այն բանին, որ քրեական աշխարհի եւ իշխանության միջեւ ձեւավորվում է նոր հարաբերություն: Դրա համար նախ եւ առաջ պետք է հստակեցնել, թե ով է Հայաստանում իրական իշխանությունը:
Դատելով ամեն ինչից, Սերժ Սարգսյանը փորձում է վերականգնել լիարժեք ազդեցությունը քրեական աշխարհի բոլոր հատվածների վրա, այդ թվում թաղային հեղինակությունների, եւ ցույց տալ, թե ով է դրության տերը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing