Լրահոս

«Ուժայինները որոշում են կայացրել. Սկսվում է երկրորդ փուլը»

 

arm146971326123

lragir.am — Չի բացառվում, որ այսօր կայանալիք հանրահավաքի մասնակիցները դարձյալ շարժվեն Խորենացի փողոց: Հակաճգնաժամային համակարգող խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ սա կորոշեն քաղաքացիները, հավաքը ինքնաբուխ ու շտապ հավաքի տրամաբանության մեջ է լինելու, որոշումները կայացվելու են իրավիճակից ելնելով:
Նա նշեց, որ իրենց համար շատ մտահոգիչ է Ալեք Ենիգոմշյանի ձերբակալությունը, քանի որ նա կամուրջ էր ապստամբների ու հանրության միջև:
«Ուժայինները որոշում են կայացրել կասեցնել բանակցությունները և սրել իրավիճակը: Դա ապստամբների որոշումը չէ, ուժայիններն ու Սերժ Սարգսյանն են որոշել սրել իրավիճակը: Ապստամբներին հրավիրում են զորամասի տարածքից դուրս ու նրանց վրա կրակ բացում, սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի կողմից բոլոր կոչերը մերժվել են, նա նպատակ ունի արյան մեջ խեղդել այդ ապստամբությունը: Նման իրավիճակում մեք տեսնում ենք, որ ամբողջ հանրությունը վտանգի մեջ է»,- ասաց Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ պայքարի ինչ-որ մի փուլ ավատվել է, բոլորին տեսանելի է դարձել հանրության դիրքորոշումը, հիմա կա երկրորդ խնդիրը՝ ապահովել հանրության անվտանգությունը, ստեղծել մեխանիզմներ, որպեսզի հնարավոր լինի ազդել իրավիճակի վրա արդեն քաղաքացիների ներուժով: Դրա համար, նրա խոսքով, համակարգող խորհրդի կազմում տեղի ունեցան փոփոխություններ, դեռ ավարտված չէ այդ գործընթացը:
«Խորհուրդը փորձելու է ներգրավել նոր մարդկանց՝ ուժեղացնելով կարողությունը: Քաղաքացիական անհնազանդության դրսևորումն անխուսափելի է, մարդկանց ձայնը պետք էր լսելի դարձնել, դարձրեցինք: Հիմա առաջանում է մյուս խնդիրը՝ արդյոք քաղաքացիներն այս տարիների ընթացքում կուտակե՞լ են անհրաժեշտ փորձ, որ հիմա կարողանան ինքնակազմակերպվել ու ազդեցիկ գործողություններով սկսել այս իրավիճակին համարժեք քայլեր անել»,- ասաց նա:
Ղուկասյանի խոսքով՝ իր համար պարզ չէ՝ ունե՞ն բավարար հանրային ռեսուրսներ, որպեսզի ակտիվ միջամտեն անվտանգության գոտու շուրջ տեղի ունեցող իրավիճակին: «Հիմա մենք հասկանում ենք, որ կազմակերպված խմբերի ներկայության անհրաժեշտություն կա, դրա ձևերն ենք փնտրում»,- հավելեց նա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am