Ուզում էին ձերբակալել Արթուր Վանեցյանին. Ժամանակ

318

ԱԱԾ-ում մի քանի ուշագրավ նշանակումներ են եղել: Արմեն Սարգսյանի հրամանագրով եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արզուման Հարությունյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Արզուման Հարությունյանի նշանակման ֆոնին երեկ չվերանշանակվեց Կարապետ Դավթյանը, ով, թերթին հասած տե­ղեկություններով, հեղափոխու­թյան օրերին ցանկանում էր ձերբակալել ԱԱԾ ներկայիս ղե­կավար Արթուր Վանեցյանին, քանի որ համակարգում հաս­կացել էին, որ նա առնչություն ունի Նիկոլ Փաշինյանի հետ:

Փաշինյանի ու Վանեցյանի կա­պի մասին վերադասներին զե­կուցել է «Չեխիայի Գեւոր» մա­կանունով ԱԱԾ Սյունիքի մար­զային վարչության պետ Գեւորգ Ներսիսյանը, ով համարվում է ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գե­ներալ Եսայի Մկրտչյանի հովա­նավորյալը: Գեւորգ Ներսիսյանը վաստակել է «Չեխիայի Գեւոր» մականունը ոչ պատահական: Նա մինչ Սյունիքի մարզ տեղա­փոխվելը ԱԱԾ հակահետախու­զության գլխավոր վարչությու­նում բաժնի պետ է եղել եւ սպա­սարկել է տուրիզմը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache